Հենրիխ Մխիթարյանը` ԱՊԼ շաբաթվա լավագույն ֆուտբոլիստ![]() 17 դեկտեմբերի 2016 - 13:32 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի հավաքականի և «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը ճանաչվել է Անգլիայի պրեմիեր լիգայի անցնող շաբաթվա լավագույն ֆուտբոլիստ: Քվեարկությունն անցկացվել է eurosport.co.uk. պորտալում: «Տոտենհեմի» դեմ «Մանչեսթեր Յունայթեդի» խաղում (1:0) հաղթական գոլի հեղինակ Մխիթարյանը ստացել է 1400 քվե: Երկրորդ տեղում է «Լեսթեր Սիթիի» հարձակվող Ջեյմի Վարդին, երրորդում` Լոնդոնի «Արսենալի» կիսապաշտպան Մեսութ Օզիլը: Մխիթարյանը 7 խաղի է մասնակցել «Մանչեսթեր Յունայթեդի» կազմում: Վերջին 4 հանդիպման ընթացքում 27-ամյա ֆուտբոլիստը դարձել է 2 գոլի հեղինակ և 2 արդյունավետ փոխանցում է կատարել: «Տոտենհեմի» դեմ խաղում (1:0) Մխիթարյանը դուրս է եկել դաշտ մեկնարկային կազմում` իր առաջին գնդակն իրացնելով «Օլդ Տրաֆորդում» և Պրեմիեր լիգայում: Նա փոխարինվել է 85-րդ րոպեին վնասվածքի պատճառով: Ընթերցեք նաև. Մատա. Մխիթարյանը գերազանց տղա է և վաստակել է իր տեղը խաղադաշտում ![]() ![]() Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |