11  17.12.16 - AbsolutYerevan մրցույթի մրցանակաբաշխությունը

AbsolutYerevan մրցույթի արդյունքներն ամփոփվել են, մրցանակները՝ հանձնվել

AbsolutYerevan մրցույթի արդյունքներն ամփոփվել են, մրցանակները՝ հանձնվել

PanARMENIAN.Net - Absolut-ն ու PAN Photo-ն դեկտեմբերի 17-ին կազմակերպված մրցանակաբաշխության ժամանակամփոփել են AbsolutYerevan մրցույթի արդյունքները: Հաղթող է ճանաչվել Արմեն Անմեղիկյանի «Մարզահամերգային համալիրը վայելում է մայրամուտը» խորագրով լուսանկարը, որի հեղինակը ստացել է գլխավոր մրցանակը՝ 1.000.000 դրամ: Երկրորդ տեղն է զբաղեցրել ու 300.000 դրամ ստացել Բիայնա Մահարիի «Անանուն» լուսանկարը: Երրորդը տեղն ու մրցանակը կիսվել են Հարություն Թաշջյանի ու Արթուր Ներսեսյանի միջև, որոնք ստացել են 50.000-ական դրամ: Որոշումը կայացվել է հատուկ հրավիրված միջազգային ժյուրիի քվեարկության արդյունքում՝ երկու լուսանկարն էլ հավասար են գնահատվել:

Առաջին երեք մրցանակակիրները.

1-ին տեղ՝ Արմեն Անմեղիկյան, «Մարզահամերգային համալիրը վայելում է մայրամուտը»

2-րդ տեղ. Բիայնա Մահարի, անանուն

3-րդ տեղ. Հարություն Թաշջյան, «Ուրիշ Երևան»

3-րդ տեղ. Արթուր Ներսեսյան, «Երևանի գիշերներում»

Բացի այդ, երկու հատուկ մրցանակ էլ է շնորհվել՝ մեկն Absolut-ի կողմից, մյուսը՝ PAN Photo-ի:

Absolut-ի հատուկ մրցանակը ստացել է ֆեյսբուքյան քվեարկության արդյունքում հաղթած Հասմիկ Մկրչտյանի Yerevan details լուսանկարը: PAN Photo-ն էլ իր հերթին է մրցանակ հանձնել՝ Տաթև Վարդանյանն իր«Խորհրդահայ մոդեռնիզմ» լուսանկարի շնորհիվ կկարողանա ֆոտոգործակալության լուսանկարիչների աջակցությամբ ու տեխնիկայի օգնությամբ լուսանկարել իր սեփական ֆոտոշարքը Երևանի մասին, որը հետագայում կհրապարակվի գործակալության կայքում:

Absolut-ի հատուկ մրցանակ. Հասմիկ Մկրչտյան,Yerevan details

PAN Photo-ի հատուկ մրցանակ. Տաթևիկ Վարդանյան, «Խորհրդահայ մոդեռնիզմ»

Ֆոտոմրցույթի եզրափակիչ փուլ 33 լուսանկար էր անցել, որոնք միջազգային ժյուրին ընտրել էր մասնակցող 812 լուսանկարից: Ժյուրիի կազմում էին AP գործակալության լուսանկարիչ, Պուլիցերյան կրկնակի մրցանակակիր, World Press Photo մրցանակակիր Ալեքսանդր Զեմլյանիչենկոն, լուսանկարիչ, TRANSIT լուսանկարչական միության համահիմնադիր Նանդա Գոնզագն ու վիզուալ արվեստագետ, «Marco Pesaresi 2015» մրցանակակիր Ժուլիեն Լոմբարդին:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---