Հայերը քանակով երկրորդն են 2016-ին Վրաստան այցելածների թվում

Հայերը քանակով երկրորդն են 2016-ին Վրաստան այցելածների թվում

PanARMENIAN.Net - 2016-ին ՀՀ մոտ 1,5 մլն քաղաքացի է այցելել Վրաստան: Ինչպես հայտնել է հանրապետության զբոսաշրջության վարչությունը, 2016-ին Վրաստան է այցելել 1.496 մլն ՀՀ քաղաքացի:

2016-ի արդյունքներով Հայաստանը երկրորդն է այն երկրների թվում, որոնց քաղաքացիները այցելել են Վրաստան: Այդ ցուցանիշով առաջին տեղում է Ադրբեջանը՝ 1 մլն 523 հազար մարդ, երրորդը՝ Թուրքիան է 1 մլն 254 հազար այցելուով: Չորրորդ տեղում Ռուսաստանն է 1 մլն 37 հազար ցուցանիշով, գրում է ՏԱՍՍ-ը:

Մինչդեռ, 2016-ի դեկտեմբերին Վրաստան այցելածների քանակով Հայաստանն առաջին տեղում էր՝ 164.5 հազար մարդ ցուցանիշով: Այցելությունների քանակի աճը 2015-ի նույն ժամանակահատվածի համեմատ կազմել է 9 տոկոս:

Ընդհանուր առմամբ, 2016-ին Վրաստան է այցելել 6.351 մլն մարդ, ինչը 7.6%-ով գերազանցում է 2015-ի հունվար-դեկտեմբերի ցուցանիշը:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---