2016-ին Երևանի արտաքին լուսավորության ցանցին է միացվել 71 փողոց և 70 բակ

2016-ին Երևանի արտաքին լուսավորության ցանցին է միացվել  71 փողոց և 70 բակ

PanARMENIAN.Net - 2016-ին Երևանի արտաքին լուսավորության ցանցի շահագործման ընթացքում նորերով է փոխարինվել փողոցներում ու բակերում 28. 433 վնասված լուսատու, 154 հենասյուն և 6.2 կմ մալուխ:

Նույն ժամանակահատվածում կառուցվել և ցանցին է միացվել 148 օբյեկտ՝ 71 փողոց և փողոցի հատված, 70 բակային տարածք, 3 փողոցների լանդշաֆտ, 1 արձան, 1 ստորգետնյա անցում, 1 հրապարակ և 3 այգի: Տեղադրվել է 519 հենասյուն և 1115 լուսատու:

Նորակառույց ցանցի երկարությունը կազմել է 41 կմ: 2016-ին ՄԱԿ-ի զարգացման ծրագրով իրականացվել են Հաղթանակի կամրջի, Մաշտոցի պողոտայի, Աթենքի փողոցի և Ծիծեռնակաբերդի խճուղու 509 լեդ լուսատուների տեղադրման աշխատանքներ:

2017-ին նախատեսվում է «Երքաղլույս» ՓԲԸ կողմից կատարել արտաքին լուսավորության ցանցի հիմնանորոգման աշխատանքներ 40 կմ ցանցային երկարությամբ` 34 փողոցում և 41 բակում: Ցանկում ներառվել են նաև բնակիչների առաջարկություններով ներկայացված հասցեները:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---