Թրամփը հնարավոր է համարում ՌԴ դեմ պատժամիջոցների չեղարկումը միջուկային ծրագրի կրճատման դիմաց16 հունվարի 2017 - 14:08 AMT PanARMENIAN.Net - ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը հնարավոր է համարում ՌԴ դեմ պատժամիջոցների չեղարկումը միջուկային ծրագրի կրճատման դիմաց: Այդ մասին նա հայտարարել է անգլիական Times-ին և գերմանական Bild-ին տված հարցազրույցներում: «Մարդիկ պետք է պայմանավորվեն: Կան ՌԴ դեմ գործող պատժամիջոցներ` պետք է նայել, արդյոք չենք կարող Ռուսաստանի հետ լավ գործարք կնքել: Օրինակ, կարծում եմ, միջուկային զենքը շատ ավելի քիչ պետք է լինի, այն պետք է զգալիորեն կրճատվի: Սա մի կողմն է: ՌԴ-ն ծանր վիճակում է պատժամիջոցների պատճառով: Կարծում եմ, որ այստեղ կարելի է ինչ-որ լուծում գտնել, որից բոլորը կշահեն»,-ասել է Թրամփը, հայտնում է ՌԻԱ Նովոստին: Թրամփը հայտարարել է, որ կարելի է միջուկային սպառազինության կրճատման վերաբերյալ համաձայնագիր կնքել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ` ԱՄՆ պատժամիջոցների չեղարկման դիմաց: Հունվարի 13-ին Օբաման երկարացրել է պատժամիջոցները, որոնք սահմանվել էին 2014-ին Ղրիմում և Ուկրաինայում իրավիճակի պատճառով: Մինչդեռ ԱՄՆ Կոնգրեսի մի խումբ սենատորներ, որտեղ կան ինչպես Հանրապետական, այնպես էլ Դեմոկրատական կուսակցությունների ներկայացուցիչներ, շրջանառության մեջ են դրել ՌԴ դեմ նոր պատժամիջոցների վերաբերյալ օրինագիծը: ԱՄՆ օրենսդիրների մշակած լրացուցիչ պատժամիջոցների փաթեթը կառնչվի ՌԴ էներգետիկ հատվածին: Փաստաթղթի մշակմանը մասնակցել են հանրապետական սենատոր Ջոն Մաքքեյնը, դեմոկրատներ Բեն Քարդին և Ռոբերտ Մենենդեսը: Ամերիկյան կողմը կարծում է, որ ՌԴ կառավարության բարձրաստիճան պաշտոնյաներին հայտնի է եղել կիբերմիջամտության մասին: Ընտրություններից հետո նրանք տոնել են իրենց հաղթանակը՝ արդյունքները համարելով Մոսկվայի «աշխարհաքաղաքական ձեռքբերումը»: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Ամենաընթերցվողը բաժնում | ՊՆ բժշկական գումարտակը մասնակցում է ՆԱՏՕ–ի կազմակերպած զորավարժությանը Հոսպիտալն ապրիլի 30-ից ծավալվել է Հունգարիայի Վարպալուտա տարածաշրջանում գտնվող Բակոնիկուտի զորավարժարանում Սուրենյան․ Սպասվում է չափավոր տաք և տեղումնառատ մայիս Օդի ամսական միջին ջերմաստիճանը նորմայից բարձր կլինի մինչև 1 աստիճանով Մարությանը՝ իր կուսակցության հիմնադիր համագումարում․ Փաշինյանն ու իր թիմն այլևս անելիք չունեն՝ պետք է հեռանան «Մեր Տավուշն այստեղ է՝ այս դահլիճում»,–ասել է նա Ըստ Թուրքիայի իշխող ԱԶԿ–ի խոսնակի՝ ՀՀ-Ադրբեջան սահմանին տեղադրված սահմանաքարը չափազանց կարևոր է Նա ասել է, թե «Անկարան ողջունում է Հայաստանի դրական ուղերձները» |