Օբաման 1 տարով երկարացրել է ՌԴ դեմ պատժամիջոցները

Օբաման 1 տարով երկարացրել է ՌԴ դեմ պատժամիջոցները

PanARMENIAN.Net - ԱՄՆ նախագահի վարչակազմը 1 տարով երկարացրել է ՌԴ դեմ պատժամիջոցները, որոնք սահմանվել են 2014-ի մարտին` Ուկրաինայում իրավիճակի հետ կապված: Այդ մասին ասվում է Սպիտակ տան կայքում հրապարակված հաղորդագրության մեջ, հայտնում է BBC-ին:

«Ես 1 տարով երկարացնում եմ արտակարգ միջոցների (պատժամիջոցների) ռեժիմը»,-ասվում է Բարաք Օբամայի ստորագրած փաստաթղթում: Փաստաթղթում նշվում է, որ դա կապված է Ղրիմի բռնակցման և Ռուսաստանի դերակատարության հետ Ուկրաինայի արևելքում ընթացող զինված հակամարտությունում:

Օբաման նաև երկարացրել է Իրանի, Կուբայի, Լիբիայի, Զիմբաբվեի և Վենեսուելայի դեմ գործող պատժամիջոցները:

Մինչդեռ ԱՄՆ Կոնգրեսի մի խումբ սենատորներ, որտեղ կան ինչպես Հանրապետական, այնպես էլ Դեմոկրատական կուսակցությունների ներկայացուցիչներ, շրջանառության մեջ են դրել ՌԴ դեմ նոր պատժամիջոցների վերաբերյալ օրինագիծը: ԱՄՆ օրենսդիրների մշակած լրացուցիչ պատժամիջոցների փաթեթը կառնչվի ՌԴ էներգետիկ հատվածին: Փաստաթղթի մշակմանը մասնակցել են հանրապետական սենատոր Ջոն Մաքքեյնը, դեմոկրատներ Բեն Քարդին և Ռոբերտ Մենենդեսը:

Ամերիկյան կողմը կարծում է, որ ՌԴ կառավարության բարձրաստիճան պաշտոնյաներին հայտնի է եղել կիբերմիջամտության մասին: Ընտրություններից հետո նրանք տոնել են իրենց հաղթանակը՝ արդյունքները համարելով Մոսկվայի «աշխարհաքաղաքական ձեռքբերումը»:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---