ԵՄ-ն կշարունակի աշխատել Իրանի հետ համաձայնագրի վրա

ԵՄ-ն կշարունակի աշխատել Իրանի հետ համաձայնագրի վրա

PanARMENIAN.Net - Եվրամիությունը գոհ է Իրանի հետ միջուկային ծրագրի վերաբերյալ պայմանավորվածությունների կատարման աշխատանքից և հուսով է, որ այն կշարունակվի: Այդ մասին հայտարարել է ԵՄ դիվանագիտության ղեկավար Ֆեդերիկա Մոգերինին:

«Այսօր մենք նշում ենք Իրանի միջուկային պայմանավորվածությունների իրականացման մեկնարկի մեկ տարին` արդյունքներ կան ինչպես Իրանի միջուկային պարտավորությունների, այնպես էլ իր պարտավորությունները կատարելու ԵՄ և ամբողջ միջազգային հանրության պատրաստակամության մասով»,-ասել է Մոգերինին լրագրողներին ԵՄ անդամ ԱԳ նախարարների նիստից առաջ, հայտնում է ՌԻԱ Նովոստին:

Նա նշել է, որ ԵՄ և Իրանի առևտրատնտեսական հարաբերութուններում զգալի աճ է նկատվում: «ԵՄ-ն կշարունակի աշխատանքը, որպեսզի պայմանավորվածությունը կատարվի, առաջին հերթին, մեր իսկ անվտանգության համար»,-ասել է Մոգերինին:

2016-ի հունվարի 16-ից Իրանն ազատվեց իր դեմ միջուկային ծրագրի պատճառով սահմանված պատժամիջոցների մեծ մասից: Այդ օրը ՄԱԳԱՏԷ-ն զեկույց ներկայացրեց` հաստատելով, որ երկրի իշխանությունները պատրաստ են իրականացնել միջուկային ծրագրի կրճատումը:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---