Սեյրան Օհանյան. Դաշինք ստեղծելուն ուղղված քննարկումները եզրափակիչ փուլում են![]() 17 հունվարի 2017 - 11:50 AMT PanARMENIAN.Net - Պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը շարունակում է քաղաքական խորհրդակցությունները կուսակցությունների, հասարակական կառույցների, հայտնի գործիչների, մտավորականների հետ՝ ձևավորելով համախոհների թիմ՝ միաձույլ դաշինք: Այս մասին ֆեյսբուք սոցիալական ցանցում գրառում է արել ինքը՝ Օհանյանը՝ նշելով, որ դաշինքի միջոցով են փորձելու հանրությանը ներկայացնել իրատեսական ծրագիր և «մեր երկիրը ստեղծված իրավիճակից դուրս բերելու ճանապարհային քարտեզ»: «Միասնության շնորհիվ ստեղծված, արդարության պայմաններում հաստատված վստահության ալիքը հնարավորություն կտա ոչ թե շրջանցելու կնճռոտ հարցերը, այլ ընդառաջ գնալու և համարձակ քայլերով դրանց լուծումներ տալու: Հանրությունը սպասում է փոփոխությունների, և պատասխանատու մարդիկ պետք է բավարարեն հանրության՝ փոփոխությունների ձգտելու պահանջը»,- ասել է պաշտպանության նախկին նախարարը՝ նշելով, որ իր ունեցած քննարկումները եզրափակիչ փուլում են, և «այսօր ես տալիս եմ հենց այդ փուլի մեկնարկը»: Միևնույն ժամանակ «Համախմբում» կուսակցության մամուլի ծառայությունից հայտնում են, որ հունվարի 17-ին տեղի է ունեցել Սեյրան Օհանյանի և «Համախմբում» կուսակցության նախագահ Վարդան Օսկանյանի հանդիպումը։ Ըստ աղբյուրի, քննարկվել են ներքին և արտաքին քաղաքականությանը, ինչպես նաև առաջիկա խորհրդարանական ընտրություններին վերաբերող հարցեր։ Ավելի վաղ Սեյրան Օհանյանը հայտարարել էր, որՀայաստանում քաղաքական գործունեության հայտ ներկայացնող յուրաքանչյուր գործիչ պարտավոր է առաջին հերթին իր դիրքորոշումը հայտնել տարածաշրջանի անվտանգության համար հույժ կարևոր նշանակություն ունեցող ղարաբաղյան հակամարտության վերաբերյալ, որն անկյունաքարային հարց է մեր պետության և ժողովրդի համար: Հղումներ թեմայով. ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |