SkyScanner. 2017-ին ՀՀ-ն կլինի ռուսաստանցի ճամփորդների նախընտրած ուղղությունների թոփ-10-ում

SkyScanner. 2017-ին ՀՀ-ն կլինի ռուսաստանցի ճամփորդների նախընտրած ուղղությունների թոփ-10-ում

PanARMENIAN.Net - 2017-ին Հայաստանը կլինի ռուսաստանցի զբոսաշրջիկների նախընտրած ուղղությունների առաջին տասնյակում: Այդպիսի տվյալներ կան SkyScanner զբոսաշրջային ծառայության կանխատեսման մեջ, որը կազմել է ուղևորությունների համար նախընտրելի երկրների թոփ-15 ցուցակն առաջիկա 12 ամիսների համար: Այդ մասին ասվում է ընկերության մամուլի հաղորդագրության մեջ, գրում է Lenta.ru-ն:

Ըստ կանխատեսման, Սլովակիան և Իրանն ամենապահանջված ուղղությունները կլինեն 2017-ին: Առաջին եռյակը եզրափակում է Վրաստանը:

Ընկերության մասնագետները վերլուծել են ավիատոմսերի ամրագրման վիճակագրությունը: Այն 15 ուղղությունը, որոնց պահանջարկը 2016-ին աճել է, պահանջված կլինի 2017-ին:

4-րդ տեղում Տանզանիան է, 5-ում` Ադրբեջանը, 6-րդը Հայաստանն է, որին հաջորդում են Ֆիլիպինները, Նոր Զելանդիան, Մոլդովան, Կիպրոսը, Բուլղարիան, Կուբան, Հարավային Կորեան, Կանադան և Պանաման:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---