Թրամփը երդմնակալության օրը կչեղարկի Օբամայի հրամանագրերից մի քանիսը

Թրամփը երդմնակալության օրը կչեղարկի Օբամայի հրամանագրերից մի քանիսը

PanARMENIAN.Net - ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը առաջին հրամանագրերը կստորագրի հենց երդմնակալության օրը, որը տեղի կունենա հունվարի 20-ին, հայտնում է ՌԻԱ Նովոստին Reuters-ի վրա հղումով:

Թրամփը մտադիր է օգտվել իր լիազորություններից և առաջին քայլերն անել Մեքսիկայի հետ սահմանին պատի կառուցման և ներգաղթի սահմանափակման համար: Բացի այդ, նա մտադիր է չեղարկել Օբամայի հրամանագրերից մի քանիսը:

Թրամփը նաև մտադիր է հունվարի 21-ին այցելել Կենտրոնական հետախուզական վարչություն, որը խիստ քննադատության թեմա էր դարձել նրա նախընտրական շրջանում և նախագահ ընտրվելուց հետո:

Թրամփի համար արդեն մոտ 200 հրամանագիր են պատրաստել, որոնք նա կարող է ստորագրել` նորընտիր նախագահը կընտրի մի քանիսը:

ԱՄՆ նախագահի իշխանությունը սահմանափակումներ ունի: Օրինակ, նրա հրամանագրերից շատերը կարող է արգելակել Կոնգրեսը, եթե հրաժարվի միջոցներ հատկացնել, կամ դատարանը, եթե հրամանագիրը հակասահմանադրական ճանաչի:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---