Իշխան Զաքարյանը՝ Ծառուկյանի գլխավորած դաշինքի նախընտրական շտաբի պետ

Իշխան Զաքարյանը՝ Ծառուկյանի գլխավորած դաշինքի նախընտրական շտաբի պետ

PanARMENIAN.Net - ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի առաջարկով Վերահսկիչ պալատի նախագահ Իշխան Զաքարյանը ստանձնել է Ծառուկյանի գլխավորած դաշինքի նախընտրական շտաբի պետի աշխատանքները։ Այդ մասին հունվարի 20-ին հայտարարել է Ծառուկյանի խոսնակ Իվետա Տոնոյանը, հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանը։

Վերահսկիչ պալատի նախագահ Զաքարյանը մինչև ապրիլի 6-ը կգտնվի արձակուրդում։

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանը վերադառնում է քաղաքականություն: Նա հունվարի 17-ին համապատասխան հայտարարություն է տարածել՝ նշելով, որ 2017 թվականի խորհրդարանական ընտրությունները ճակատագրական են լինելու Հայաստանի ապագայի համար:

«Նկատի ունենալով մեր երկրի առջև ծառացած ներքին և արտաքին մարտահրավերները, ինչպես նաև իմ քաղաքականություն վերադառնալու հանրային պահանջը, ես հայտարարում եմ, որ բացում եմ քաղաքական գործունեության փակված էջը և մասնակցելու եմ 2017 թվականի խորհրդարանական ընտրություններին՝ ձևավորելով լայն դաշինք: Մեր դռները բաց են բոլոր այն քաղաքական ուժերի և գործիչների առաջ, ովքեր մտահոգ են մեր երկրի ապագայով»,- նշել է նա:

Իշխան Զաքարյանը Վերահսկիչ պալատի նախագահն է 2007 թվականի նոյեմբերից: Մինչև այդ նա եղել է Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի նախագահ, ՀՀ կառավարությանն առընթեր ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական կոմիտեի նախագահ:2007թ. հունիսի 7-ին ընտրվել է Ազգային ժողովի փոխնախագահ:

 Ուշագրավ
Նա նշել է, որ այժմ միայն ինստիտուցիոնալ բարեփոխումներ և բովանդակային աշխատանք պետք է արվի
Նա նշել է, որ երկրների միջև ռազմատեխնիկական համագործակցությունը երկար ավանդույթ ունի
Նա չկար ՀՀ վերադարձած հայ գերիների թվում, թեև ավելի վաղ Ադրբեջանում հրապարակած ցուցակում նրա անունն ընդգրկված էր
Փաշինյանի հեռախոսազրույցը Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի հետ
---