Թուրքիան այլևս չի պնդում, որ Ասադը հեռանա

Թուրքիան այլևս չի պնդում, որ Ասադը հեռանա

PanARMENIAN.Net - Թուրքիայի փոխվարչապետ Մեհմեդ Շիմշեկը հայտարարել է, որ Անկարան այլևս չի կարող պնդել, որ սիրիական հակամարտությունը կարգավորվի առանց Սիրիայի նախագահ Բաշար Ասադի մասնակցության, հայտնում է ՌԻԱ Նովոստին:

«Թուրքիան այլևս չի կարող պնդել, որ կարգավորումն առանց Ասադի իրականացվի, դա իրատեսական չէ: Ուստի, կարծում եմ, որ մենք ուղղակի պետք է աշխատենք այն իրողությունների հետ, որոնք առկա են»,-ասել է Շիմշեկը Դավոսում ընթացող Համաշխարհային տնտեսական համաժողովում:

Բանակցություններն Աստանայում, որոնց անցկացման նախաձեռնողներն են ՌԴ և Թուրքիայի նախագահներ Վլադիմիր Պուտինն ու Ռեջեփ Թայիփ Էրդողանը, կմեկնարկեն հունվարի 23-ին: Բանակցություններին կմասնակցեն Դամասկոսի ներկայացուցիչներն ու Սիրիայի զինյալ ընդդիմության միացյալ պատվիրակությունը:

ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը Շանհայի համագործակցության կազմակերպության անդամ երկրների հետ քաղաքական խորհրդակցությունների բացմանը հայտարարել է, որ սիրիական ճգնաժամի կարգավորման հարցում դրական միտումներ կան:

Հունվարի 14-ին Սիրիայի ընդդիմության Բանակցությունների բարձրագույն կոմիտեն հայտարարել էր, որ սատարում է Աստանայում կայանալիք բանակցություններին և նշել է, որ սիրիական ընդդիմությունը հեռանկարային է համարում այդ հանդիպումը որպես նախնական քայլ Ժնևում բանակցությունները շարունակելու համար:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---