Վանում ցուցանակներից հեռացվել են հայերեն գրությունները

Վանում ցուցանակներից հեռացվել են հայերեն գրությունները

PanARMENIAN.Net - Վանի Էդրեմիթ (Արտամետ) շրջանի` պետության կողմից նշանակված կառավարիչ Աթիֆ Չիչեքչիյի ցուցումով շրջանի բանուկ մասերում ավելի վաղ տեղադրված բազմալեզու ցուցանակներից հեռացվել են հայերեն գրությունները, թուրքական Demokrathaber.org-ին հղումով գրում է Ermenihaber.am-ը:

Վանա լճի ափին գտնվող այս շրջանում թուրքերեն, քրդերեն, անգլերեն և հայերեն ցուցանակներն ավելի վաղ տեղադրվել էին՝ հաշվի առնելով Արտամետի տուրիստական նշանակությունը:

Որոշումը կայացվել էր Արտամետի ավագանու կողմից, որտեղ մեծամասնություն են կազմում քրդական «Ժողովրդավարական շրջաններ կուսակցության» (DBP-ԺՇԿ) ներկայացուցիչները:

Ժողովրդի կողմից ընտրված քուրդ ղեկավարի փոխարեն պետության կողմից նշանակված կառավարիչը հայերեն ցուցանակները հեռացնելու համար որևէ հիմնավորում չի ներկայացրել:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---