Samsung-ում պարզել են Galaxy Note 7-ի մարտկոցների բռնկման պատճառը

Samsung-ում պարզել են Galaxy Note 7-ի մարտկոցների բռնկման պատճառը

PanARMENIAN.Net - Samsung ընկերությունը հայտարարել է, որ Galaxy Note 7-ի մարտկոցների բռնկման պատճառն անսարքություններ էին, կապված նախագծման և արտադրության հետ:

Samsung-ը ստանձնել է անսարքությունների պատասխանատվությունը` նշելով, որ պատճառը «մարտկոցների նախագծման և սարքի հավաքման տեխնոլոգիական թերություններն են»,-գրել է ՌԻԱ Նովոստին Associated Press-ի վրա հղումով:

Ըստ գործակալության, 700 հետազոտող և ինժեներ թեստավորել է ավելի քան 200 սարք և ավելի քան 30 000 մարտկոց:

2016-ի հոկտեմբերին Samsung Electronic-ը կասեցրեց Galaxy Note 7 սմարթֆոնների արտադրությունը մարտկոցների բռնկման մի քանի դեպքից հետո: Ընկերությունը հետ է կանչել համաշխարհային շուկայից 2,5 մլն այդպիսի մոդել: Ավելի վաղ Samsung-ն առաջարկել էր այդ մոդելն ունեցող օգտատերերին փոխանակել հեռախոսը կամ վերադարձնել:

Սմարթֆոնի շնորհանդեսը տեղի է ունեցել 2016-ի օգոստոսի 2-ին: Օգոստոսի 31-ին ընկերությունը հայտարարեց Galaxy Note 7 սմարթֆոնների նոր խմբաքանակի առաքումը ժամանակավորապես դադարեցնելու մասին: Որոշումը կայացվեց այն հաղորդագրությունների հիման վրա, որ հեռախոսները բռնկվել են լիցքավորման ժամանակ:

Samsung Galaxy Note 7-ը ունի Super AMOLED 5,7-դյույմանոց դիսփլեյ QHD թողունակությամբ`2650x1440, 64 Գբ ներկառուցված հիշողությամբ` microSD ձևաչափի քարտերով ընդլայնելու հնարավորությամբ, իսկ Dual Pixel տեխնոլոգիայով 12-մեգապիկսելային տեսախցիկը աշխատում է նույնքան արագ, որքան Samsung Galaxy S7-ը: Դիմային տեսախցիկը կլինի 5-մեգապիկսելանոց:

Հոկտեմբերի սկզբին Samsung-ը հայտարարել էր վաճառքի վերսկսման մասին, սակայն, շուտով հաղորդագրություններ հայտնվեցին սմարթֆոնի ինքնաբռնկումների մասին, որոնց մարտկոցները փոխարինվել էին:

 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի
---