Հայոց ցեղասպանությունը ճանաչել խոստացող քաղաքական գործիչները գործում են ելնելով բացառապես սեփական շահերից 3 օգոստոսի 2007 - 15:41 AMT PanARMENIAN.Net - «Ցեղասպանույթան մասին աշխարհին պետք է ասեն իրենք` հայերը, նրանցից ոչ ոք դա չի անում: Այդ հարցում Հայաստանը չի կարող որեւէ մեկի վրա հույս դնել: Այն քաղաքական գործիչները, ովքեր խոստանում են ճանաչել Հայոց ցեղասպանությունը, գործում են բացառապես ելնելով սեփական շահերից եւ պետք չէ հեռու գնալ օրինակների համար. ԱՄՆ-ի վերջին 3 նախագահները»,- Երեւանում` Ամերիկյան համալսարանում տված դասախոսության ժամանակ հայտարարել է անգլիական The Independent թերթի թղթակից Ռոբերտ Ֆիսքը: Նա հիշեցրել է, որ Օսմանյան Թուրքիայում հայերի ջարդը առաջինը ցեղասպանություն է անվանել Ուինսթոն Չերչիլը անցյալ դարի 30-ական թվականներին: «Ճիշտ է, նա այն ժամանակ ոչ վարչապետ էր, ոչ էլ նույնիսկ քաղաքական գործիչ, նա լրագրող էր Մերձավոր Արեւելքի գծով»,- նշել է Ֆիսքը:Խոսելով Մեծ Բրիտանիայի դիրքորոշման մասին Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացում` Ֆիսքը հայտարարել է, որ դիրքորոշման լավագույն օրինակն այն է, որ 2000 թվականին վարչապետ Թոնի Բլերը հունվարի 27-ը հայտարարեց Հոլոքոսթի հիշատակման օր` «մոռանալով» Հայոց ցեղասպանության մասին: «Բրիտանական կառավարությունը գտնում է, որ նա բավարար տվյալներ չունի 1915 թվականի իրադարձությունների մասին, սակայն բավարար տեղեկություններ կան Իրաքում զանգվածային ոչնչացման զենքի առկայության մասին»,- ասել է Independent-ի լրագրողը: Միեւնույն ժամանակ, նա հայտարարել է, որ Թուրքիայի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը պետք է անպայման պայման լինի ԵՄ անդամակցության համար: Ռոբերտ Ֆիսքը համաշխրահային հռչակ ունեցող լրագրող եւ գրող է, Մերձավոր Արեւելքի մասին գրքի հեղինակ եւ The Independent-ի թղթակից, լրագրության մեջ մի շարք պատվավոր մրացնակների դափնեկիր, ապրում եւ աշխատում է Բեյրութում: Ուշագրավ Վարույթ իրականացնող մարմինն այլևս չի կարծում, որ պետությանը պատճառվել է վնաս Փաշինյանը շնորհակալություն է հայտնել Նա ասել է, որ բաց է հանդիպումների համար Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ Ամենաընթերցվողը բաժնում | «Հայաքվե»․ Ոստիկանության փոխարեն սկսել է գործել կազմակերպված հանցավոր խումբ Նախաձեռնությունը պահանջում է անհապաղ քրեական հետապնդում հարուցել բոլոր կարգազանց ոստիկանների հանդեպ ԱՆ․ ԱԺ-ի մոտ դեպքերի հետևանքով բուժօգնության է դիմել 101 մարդ, 16 անձ դեռ ԲԿ–ներում է Դաստակի վնասվածք ստացած պացիենտի առողջական վիճակը վիրահատությունից հետո գնահատվում է բավարար Շարժման մասնակիցները հավաքվել էին կառավարության մոտ․ Նիստը հետաձգվել է Փաշինյանը լինելու է Ազգային ժողովում, հանդես է գալու եզրափակիչ ելույթով Կուբաթյան. Երևանում ուղեվարձի թանկացումն իշխանություններն ուզում են հետաձգել մինչև նոյեմբերի 1-ը Նոր ավտոբուսների մատակարարումն ուշանում է |