«Տաթև» ազգային պարկի ստեղծման համար մոտ $1.2 մլն կպահանջվի

«Տաթև» ազգային պարկի ստեղծման համար մոտ $1.2 մլն կպահանջվի

PanARMENIAN.Net - «Տաթև» ազգային պարկի ստեղծման համար մոտ $1.2 մլն կպահանջվի: Այդ մասին հայտարարել է Բնության համաշխարհային հիմնադրամի (WWF) հայաստանյան մասնաճյուղի տնօրեն Կարեն Մանվելյանը, գրում է «Նովոստի Արմենիան»:

Նա ասել է, որ ծրագրի իրագործման ժամկետները դեռ հայտնի չեն, քանի որ դեռ պետք է հաստատվեն կառավարության կողմից: «Մենք արդեն ներկայացրել ենք փաթեթը կառավարությանը, շուտով կսկսվեն քննարկումները»,-ասել է Մանվելյանը: Նա հիշեցրել է, որ ծրագիրն իրականացվում է «Հայաստանի զարգացման նախաձեռնություններ» (IDeA) հիմնադրամի հետ համատեղ:

Ենթադրվում է, որ ազգային պարկի տարածքը կլինի ավելի քան 10.000 հա: «Պարկը թույլ կտա ապահովել կենդանիների անվտանգ միգրացիան, ինչպես նաև կնպաստի զբոսաշրջության զարգացմանը»,-ասել է Մանվելյանը:

Նա հավելել է, որ 2002-ից ի վեր WWF-ը սերտորեն համագործակցում է ՀՀ բնապահպանության նախարարության հետ հատուկ պահպանվող տարածքների հարցում: «Բոլոր հատուկ պահպանվող տարածքները, ստեղծված մեր ծրագրերի միջոցով, կազմում են ՀՀ ամբողջ տարածքի 3.1%-ը, որի թվում է նաև «Արփի լիճը», որն առաջին անդրսահմանային հատուկ պահպանվող գոտին է Կովկասում»,-ասել է Մանվելյանը:

«Տաթև» ազգային պարկի ստեղծման աշխատանքները ընթանալու են երկու փուլով: Առաջինը պլանավորումն է մինչև կառավարության որոշումը, իսկ երկրորդ փուլը կապված է ենթակառուցվածքների ստեղծման հետ: Տարածքը ընձառյուծի, քարայծների, հայկական մուֆլոնների և մի շարք այլ տեսակների ապրելավայրն է, ունի հարուստ բուսականություն, յուրահատուկ է նաև իր ռելիկտային անտառներով:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---