Պավել Մանուկյանի խափանման միջոցը երկարացվել է ևս 2 ամսով

Պավել Մանուկյանի խափանման միջոցը երկարացվել է ևս 2 ամսով

PanARMENIAN.Net - Երևանի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը քիչ առաջ ևս 2 ամսով երկարացրել է «Սասնա ծռեր» խմբի անդամ, ազատամարտիկ Պավել Մանուկյանի խափանման միջոցը՝ կալանքը։

Նրա պաշտպան Հարություն Բաղդասարյանը տեղեկացրել է, որ իրենց համար սպասելի էր դատարանի նման որոշումը, և հենց դրանով պայմանավորված էլ Պավել Մանուկյանը հրաժարվում է մասնակցել դատական նիստերին։

Որոշումը բողոքարկվելու է վերաքննիչ դատարանում, գրում է «Ա1+»-ը:

Պաշտպանը տեղեկացրել է նաև, որ Պավել Մանուկյանի առողջական վիճակը բարվոք է, նա հենակներով կարողանում է տեղաշարժվել։

15 օր շարունակ Հայաստանի ոստիկանության պարեկապահակային ծառայության գնդի տարածքը գրաված պահելուց հետո, հուլիսի 31-ին «Սասնա ծրեռ» զինված խմբի անդամները վայր դրեցին զենքն ու հանձնվեցին իրավապարներին: Ոստիկանության հետ բախումների ընթացքում խմբի մի քանի անդամ վիրավորում է ստացել, զոհվել է 3 ոստիկան, որից մեկը, պաշտոնական վարկածով, գնդի տարածքից դիպուկահարի կրակոցից:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---