Խաղաղության հասնելու համար Դամասկոսը պահանջում է փակել թուրք-սիրիական սահմանը25 հունվարի 2017 - 13:48 AMT PanARMENIAN.Net - Ղազախստանի մայրաքաղաք Աստանայում հունվարի 23-24 տեղի են ունեցել Սիրիայի հակամարտության կարգավորման շուրջ բանակցություններ: Թուրքական Birgun լրատվական կայքը լիբանանյան Al Mayadeen հեռուստաալիքին հղումով հաղորդում է, որ պաշտոնական Դամասկոսը երաշխավոր պետություններին է ներկայացրել իր տեսակետն ու առաջարկները: Ըստ տեղեկության՝ սիրիական կողմը հետևյալ 4 առաջարկն է ներկայացրել. զինադադար մեկ տարի ժամկետով, փակել թուրք-սիրիական սահմանը, տարանջատել խաղաղությունն ընդունող զինյալ խմբերին մյուսներից և համատեղ պայքարել «Իսլամական պետություն» և «Ալ Նուսրայի ճակատ» ահաբեկչական կազմակերպությունների դեմ: Ermenihaber.am-ը գրում է, որ Աստանայի բանակցություններին մասնակցել են Իրանը, Թուրքիան, Ռուսաստանը, Սիրիայի իշխանության ներկայացուցիչը: Թուրքիայի պահանջով Աստանա չեն հրավիրվել Սիրիայի քրդական ուժերը (Քրդական «Ժողովրդավարական միություն» կուսակցություն (PYD) և նրա զինված ուժերը՝ YPG), որոնց թուրքական կողմն ընկալում է որպես «Քուրդիստանի բանվորական կուսակցության» (ՔԲԿ-PKK) տարրեր: Իսկ PYD/YPG-ն էլ ի պատասխան հայտարարել է, որ չի ճանաչելու բանակցություններում ձեռք բերված որոշումները: Ավելի վաղ հաղորդվել է, որ Մոսկվա ժամանած Սիրիայի ընդդիմության ներկայացուցիչները կողջունեին Ռուսաստանի ցամաքային գործողությունը Սիրիայում, եթե դա թույլ տա խաղաղություն հաստատել երկրում: Հղումներ թեմայով. Ուշագրավ Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար | «Փյունիկի» չեմպիոնական գավաթը՝ ftNFT ֆիջիթալ սփեյսում Արդյունքները կամփոփվեն հունիսի 10-ին Բագրատ սրբազան․ ՀՀ և ՌԴ հարաբերություններում ճգնաժամ կա, նոր և խորը երկխոսության կարիք կա Սրբազանը ասուլիս է տվել միջազգային ԶԼՄ-ներին Սիմոնյանը՝ Զախարովային․ Կարող ենք փոխանցել ԼՂ-ում վերջին ռազմական գործողության ժամանակ 200-ից ավելի մահացած հայերի անունները Նա նաև ասել է, որ ստեր չի մեկնաբանում Զախարովան, ՀՀ-ից Բուչայում զոհվածների ցուցակ է ուզել՝ խոսելով հայկական պատվիրակության այցից Ուկրաինա «Հուսով ենք, որ այն մարդկանց ցուցակը, որոնք, իբր, զոհվել են Բուչայում, մեր հայ բարեկամները մեզ կփոխանցեն»,–ասել է նա |