Հովիկ Աբրահամյան. Շարունակելու եմ ակտիվ զբաղվել քաղաքականությամբ25 հունվարի 2017 - 17:06 AMT PanARMENIAN.Net - ՀՀ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանը իշխող Հանրապետական կուսակցության շարքերից հեռանալուց հետո իր առաջին հայտարարությունն է տարածել: Աբրահամյանը նշում է, որ որոշումն իր կյանքում ամենադժվարներից էր, «քանի որ կուսակցությանը նվիրել եմ իմ կյանքի մի էական հատված՝ մոտ երկու տասնամյակ»: «Անշուշտ, ՀՀԿ-ում իմ տեղը բաց չի մնա. կգան նորերը, միգուցե ավելի խելացի կամ նպատակասլաց, բայց շատ կցանկանայի, որ լինեն առնվազն նույնքան հայրենասեր և պետականամետ: Ես հեռանում եմ ՀՀԿ-ից, բայց շարունակելու եմ ակտիվ զբաղվել քաղաքականությամբ, քանզի համոզված եմ, որ ունեմ բավարար ուժ, գիտելիքներ ու փորձ՝ ծառայելու մեր պետությանն ու ժողովրդին», - նշել է Աբրահամյանը: Նախկին վարչապետ ու ԱԺ խոսնակ Հովիկ Աբրահամյանը հունվարի 24-ին հաստատել է իշխող Հանրապետական կուսակցությունից դուրս գալու մասին տեղեկությունները: Ամիսներ առաջ՝ 2016 թվականի սեպտեմբերին վարչապետի պաշտոնից հրաժարական ներկայացնելով, Աբրահամյանը խոստացել էր «որպես քաղաքական կյանքի ակտիվ մասնակից՝ շարունակել հասարակությունում առկա անջրպետները հաղթահարելու առաքելությունը»: ՀՀԿ-ից դուրս գալու մասին հայտարարելով նա, սակայն, չի հստակեցրել իր ապագա ծրագրերը, մասնավորապես, չի նշել, ում հետ և ինչ ձևաչափով է պատկերացնում ապագա քաղաքական ճանապարհը: Ուշագրավ Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել» Վարույթ իրականացնող մարմինն այլևս չի կարծում, որ պետությանը պատճառվել է վնաս Փաշինյանը շնորհակալություն է հայտնել Ամենաընթերցվողը բաժնում | Երևանում տրանսպորտի միասնական տոմսային համակարգի ներդրումը կհետաձգվի 1-2 ամսով Քաղաքապետը հանձնարարել է ներկայացնել ավագանու որոշման նախագիծ ՔԿ. Բողոքի ակցիայի 8 մասնակից կալանավորվել է Համացանցից ստացվել և զննվել են մի շարք տեսաձայնագրություններ Արցախից բռնի տեղահանվածների բնակապահովման ծրագրով առցանց դիմումներն ընդունվում են Դիմում կարող են ներկայացնել ծրագրի առաջին փուլի պայմաններին բավարարող շահառուները «Ոսկե ծիրանի» լիամետրաժ ֆիլմերի ժյուրին կգլխավորի կրկնակի օսկարակիր Ալեքսանդր Փեյնը Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի |