Կրեմլ. ԱՄՆ-ն չի համաձայնեցրել ՌԴ հետ «անվտանգության գոտիների» ստեղծումը Սիրիայում26 հունվարի 2017 - 13:47 AMT PanARMENIAN.Net - ԱՄՆ-ն չի համաձայնեցրել ՌԴ հետ «անվտանգության գոտիների» ստեղծումը Սիրիայում: Այդ մասին հայտարարել է նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը: «Ոչ, ռուսական կողմի հետ մեր ամերիկացի գործընկերները չեն խորհրդակցել: Դա ինքնիշխան որոշում է»,-ասել է Պեսկովը, գրում է «Կոմերսանտը»: «Կարևոր է, որ դա չվատթարացնի փախստականների հետ կապված իրավիճակը, սակայն, հավանաբար, հարկավոր է հաշվարկել բոլոր հնարավոր հետևանքները»,-ասել է նա: Ավելի վաղ ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը հաստատել էր, որ մտադիր է «անվտանգության գոտիներ» ստեղծել փախստականների համար մարտական գործողությունների շրջաններում հենց Սիրիայի տարածքում: Այդ մասին նա խոսել էր նաև իր նախընտրական քարոզարշավի շրջանակում: Այդպիսով Թրամփը հուսով է խուսափել ներգաղթյալների հոսքից իր երկիր, քանի որ նրանք «որոշ դեպքերում մտադիր են քանդել երկիրը»: Ուշագրավ Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական | «Մի դրամի ուժը» 4 տարեկան է․ 173 մլն դրամ և 30-ից ավելի շահառու հիմնադրամներ Նախաձեռնությունն ավելի քան 40 ծրագիր է ֆինանսավորել Երևանում կկայանա ՀՀ-ԱՄՆ ռազմավարական երկխոսության ամփոփիչ նիստը Նիստի ավարտին կհրապարակվի ամփոփիչ հայտարարություն Ալեն Սիմոնյան․ ՌԴ իշխանությունը «գցել» է Հայաստանին և հայ ժողովրդին Նա նշել է, որ թեթև նախանձով էր նայում, թե ինչպես ԱՄՆ-ի նավատորմը մոտեցավ Իսրայելի սահմաններին և սկսեց խոցել հրթիռները Մարզերում գործող բիզնեսի և անհատների համար Ամերիաբանկը մշակել է աշխատավարձային հատուկ առաջարկ Մարզային ընկերությունները փաթեթի շրջանակում կարող են անվճար բացել ցանկացած արժույթի բանկային հաշիվներ |