ՀՀ-ում և ԼՂՀ-ում փակ ու դժվարանցանելի ճանապարհներ կան30 հունվարի 2017 - 09:19 AMT PanARMENIAN.Net - Հունվարի 30-ի ժամը 09.00-ի դրությամբ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ: ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ փակ են Վարդենյաց լեռնանցքը, Արագածոտնի մարզի Թալինի միջհամայնքային ավտոճանապարհները, Արագածի տարածաշրջանի Միջնատուն, Շենկանի, Միրաք, Ապարանի տարածաշրջանի Վարդենիս, Չքնաղ, Ձորագլուխ, Թթուջուր գյուղերի, Ամասիա-Ցողամարգ ավտոճանապարհները, Ամասիայի և Աշոցքի բոլոր միջհամայնքային ճանապարհները: Դժվարանցանելի են Մ-11 ավտոճանապարհի Սոթք-Քարվաճառ, Մ-2 ավտոճանապարհի 170-250-րդ հատվածները, Սյունիքի մարզի միջհամայնքային, ինչպես նաև Լոռու մարզի բոլոր ավտոճանապարհները: Մ-2 ավտոճանապարհի Տիգրանաշենի ոլորաններում, Մ-6 ավտոճանապարհի Դիլիջանի ոլորաններում և Իջևան-Բագրատաշեն հատվածում, Արմավիրի մարզի Բաղրամյանի տարածաշրջանում, Արագածոտնի, Կոտայքի, Տավուշի, Սյունիքի, Շիրակի մարզերի բոլոր ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է: Լոռու մարզի Ստեփանավան-Կաթնաղբյուր ավտոճանապարհին ձնաբուք է: Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար անվաշղթաների կիրառման դեպքում, բացի կցորդիչով ավտոմեքենաներից: Հանրապետության տարածքում հունվարի 30-ին, փետրվարի 2-ի ցերեկը՝ Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում, հունվարի 31-ին, փետրվարի 1-ին, 2-ի գիշերը՝ շրջանների զգալի մասում սպասվում է ձյուն, լեռնային շրջաններում և լեռնանցքներում‵ բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն: Փետրվարի 3-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում դժվարանցանելի է Քարվաճառ-Սոթք ավտոճանապարհը: Հանրապետության ավտոճանապարհներին ևս տեղ-տեղ մերկասառույց է: Ուշագրավ «Մայիսի 28-ը մեր խորհրդանիշներից է, և պետք է գնան այնտեղ նրանք, ովքեր հակադրություն չունեն արժեքների միջև»,–ասել է նա Նա նշել է, որ դրա հետևանքով բնակավայրերի հետ կապի խնդիր է առաջցել Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը | Վրաստան այցելողների կյանքի և առողջության պարտադիր ապահովագրությունը կգործի 2026–ի հունվարի 1-ից Դեսպանությունը պարզաբանում է ստացել Վրաստանի ԱԳՆ–ից ՀՀ Ֆինանսների նախարարն ու Հնդկաստանի դեսպանը գործակցությունն ընդլայնելու պատրաստակամություն են հայտնել Կողմերն անդրադարձել են այն հիմնական ոլորտներին, որոնց ուղղությամբ նախատեսվում է զարգացնել Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Փաշինյանի հետ և շնորհավորական ուղերձ հղել․ Կողմ ենք, որ հարաբերությունները շարունակեն զարգանալ ՌԴ նախագահը Փաշինյանին շնորհավորել է ծննդյան օրվա առիթով Բագրատ սրբազանի գլխավորած շարժման կողմնակիցներն ավտոերթով ուղևորվել են Գյումրի «Գնում ենք Գյումրի, երեխաներին այցելենք, հետո էլ հանրահավաք ունենք»,–ասել է նա |