Սիրիայի ընդդիմությունը սահմանադրության իր տարբերակը կմշակի` հաշվի առնելով բոլոր նախագծերը![]() 30 հունվարի 2017 - 16:22 AMT PanARMENIAN.Net - Սիրիայի ընդդիմությունը հաշվի կառնի բոլոր օգտակար առաջարկները երկրի ապագա սահմանադրության վերաբերյալ, սակայն վերջնական տարբերակը կմշակվի` ելնելով Սիրիայի ժողովրդի շահերից: Այդ մասին հայտարարել է «Հանուն փոփոխությունների և ազատագրման ժողովրդական ճակատի» առաջնորդ, սիրիական ընդդիմության «մոսկովյան խմբի» ներկայացուցիչ Քադրի Ջամիլը: «Սակայն, մենք հաշվի կառնենք այն ամենն, ինչն օգտակար էր Սիրիայի նախկին սահմանադրության, ՌԴ, ԱՄՆ, Եգիպտոսի, Իիանի սահմանադրություններում: Մենք պետք է ծանոթանանք այլոց փորձին, բայց ոչ մի սահմանադրություն չի կարող մեզ պարտադրվել»,-ասել է Ջամիլը, հայտնում է ՏԱՍՍ-ը: Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Սիրիացի քրդերի «Ժողովրդավարական միություն» կուսակցությունը (ԺՄԿ) պատրաստել է Սիրիայի սահմանադրության իր տարբերակը և մտադիր է իր նախագիծը հանձնել ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովին:«Մենք պատրաստել ենք Սիրիայի սահմանադրության մեր սեփական նախագիծը»,-ասել է Իսսան: Սիրիայի սահմանադրության նախագծում, որը ռուսական կողմն Աստանայում կայացած միջսիրիական բանակցությունների ժամանակ փոխանցել է զինյալ ընդդիմության ներկայացուցիչներին, առաջարկվում է պահպանել երկիրը որպես ունիտար պետություն քրդական ինքնավարությամբ: Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |