Թալիշում գերեվարվածի համագյուղացիները, հարազատները պնդում են՝ նա զինվորական է

Թալիշում գերեվարվածի  համագյուղացիները, հարազատները պնդում են՝ նա զինվորական է

PanARMENIAN.Net - Փետրվարի 2-ին սոցցանցերում որոշ ադրբեջանական օգտատերեր հայտնել են, որ փետրվարի 1-ին Թալիշի հայկական դիրքերում գերեվարված Էլնուր Հուսեյնզադե Էլման օղլուի համագյուղացիների համաձայն՝ նա Ադրբեջանի ԶՈւ գործող պայմանագրային զինծառայող էր:

Գերեվարված զինծառայողի ծնողների հետ հարցազրույց են ունեցել ադրբեջանական լրատվամիջոցները: Տեղադրվել է տեսանյութ, գերեվարվածի նկարները: Լրատվամիջոցները ևս հաստատում են, որ գերեվարվածը գործող զինվորական է:

Փետրվարի 1-ին ժամը 15.00-ի սահմաններում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի հյուսիսային (Թալիշ) ուղղությամբ հակառակորդը, օգտագործելով եղանակային մառախլապատ պայմանները, ձեռնարկել է հետախուզա-դիվերսիոն ներթափանցման փորձ:ՊԲ առաջապահ ուժերը, ժամանակին հավաստանշելով ադրբեջանական հատուկ ջոկատայինների առաջխաղացումը, դիմել են կանխարգելիչ գործողությունների և կորուստներ պատճառելով հետ շպրտել: Կազմակերպված հակադիվերսիոն գործողության արդյունքում՝ առաջնագիծը պաշտպանող հայկական ուժերին հաջողվել է գերեվարել ադրբեջանական բանակի զինծառայող, 1995թ. Բարդա քաղաքում ծնված ԷլնուրՀուսեյնզադեին:

Բաքուն, անդրադառնալով փետրվարի 1-ին ադրբեջանցի դիվերսանտի գերեվարմանը ԼՂՀ ՊԲ կողմից, փորձում է հրաժարվել նրանից` հայտարարելով, թե վերջինս որպես կարգազանց զինծառայող, զորացրված է Ադրբեջանի ԶՈւ շարքերից և այժմ հաշվառված չէ Ադրբեջանի զինված ուժերում:

Սոցցանցերում հայտնված տվյալներն համապատասխանում են այդ հրապարակումներից ժամեր անց Ադրբեջանի գերիների և անհետ կորածների հարցով պետական հանձնաժողովի՝ գերեվարվածի մասին հայտնած անձնական տվյալներին: Ըստ այդմ մեծ հավանականություն կա, որ Հուսեյնզադեի համագյուղացիների հայտնած տեղեկություններն իսկապես ճիշտ են, գրում է Razm.info-ն:

Ըստ այդ տեղեկությունների՝ Հուսեյնզադեն Ադրբեջանի Բարդայի շրջանի Ղուլլար գյուղի բնակիչ է, 1995 թ. ծնված: Այս տվյալն իր հերթին մասամբ համապատասխանում է Պաշտպանության բանակի հաղորդագրությունում նշվածին (այնտեղ նշվում էր, որ գերին «Բարդայից է»):

«…Ղուլլարի գյուղապետարանից հայտնում են, որ Էլնուրը պարտադիր զինվորական ծառայությունն ավարտելուց հետո կրկին մեկնել էր ծառայության և պայմանագրային զինծառայող էր: Ո՞ւմ հավատանք»: Այս գրառման հեղինակը կասկած է հայտնում Ադրբեջանի պաշտպանության նախարարության այն պնդմանը, թե Հուսեյնզադեն գերեվարվելու պահին իբր զինծառայող չէր:

Մեկ այլ ադրբեջանցի օգտատեր նույնպես կասկածանքով է մոտենում Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությանը և նոր տվյալներ է հաղորդում. «Հայերն ասում են զինծառայող էր, հետախույզ էր և վիրավոր է գերեվարվել՝ դիվերսիայի ընթացքում: Զինվորի ծնողներն ու գյուղապետարանի ներկայացուցիչներն էլ են ասում, որ նա զինծառայող էր: Միայն մեր անամոթ ՊՆ-ն է, որ հերքում է»:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---