ԱԺ ընտրություններում կուսակցությունների և դաշինքների առաջադրման գործընթացը մեկնարկել է

ԱԺ ընտրություններում կուսակցությունների և դաշինքների առաջադրման գործընթացը մեկնարկել է

PanARMENIAN.Net - Փետրվարի 6-ին մեկնարկում է ապրիլին կայանալիք խորհրդարանական ընտրություններում կուսակցությունների և կուսակցությունների դաշինքների առաջադրման գործընթացը։

Կենտրոնական ընտրական հանձնաժողովի հաստատած ժամանակացույցի գամաձայն, քաղաքական ուժերը գրանցման համար անհրաժեշտ փաստաթղթերը կարող են ներկայացնել մինչև փետրվարի 16-ը։

Կուսակցությունների և կուսակցությունների դաշինքների գրանցումը կկայանա փետրվարի 16-ից մինչև 26-ը։

Նախընտրական քարոզարշավը կմեկնարկի մարտի 5-ին և կշարունակվի մինչև մարտի 31-ը։

Ավելի վաղ, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքի 103-րդ հոդվածի 2-րդ մասը, ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը որոշել է. ՀՀ Ազգային ժողովի հերթական ընտրությունը նշանակել 2017 թվականի ապրիլի 2-ին:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---