«Հայկական վերածննդի» նախագահ է ընտրվել Արթուր Բաղդասարյանը![]() 11 փետրվարի 2017 - 15:59 AMT PanARMENIAN.Net - «Հայկական վերածնունդ» կուսակցության համագումարում կուսակցության նախագահ է ընտրվել Արթուր Բաղդասարյանը: Այլ թեկնածուներ չէին առաջադրվել, գրում է Aravot.am-ը: Բաղդասարյանն իր ելույթում հայտարարել է, որ առաջիկա խորհրդարանական ընտրությունները Հայաստանի համար ունեն վճռորոշ նշանակություն: «Մեր քաղաքակամ թիմը այս ընտրություններին գնում է կազմ ու պատրաստ, մրցունակ գաղափարներով, խնդիրները հաղթահարելու համար ունակ թիմով, այնպիսի հստակ ծրագրային մոտեցումներով, որոնք Հայաստանը դուրս են բերելու խորագույն փոսից»,- ասել է Բաղադասարյանը, մեջբերում է Panorama.am-ը: Նրա խոսքով, փորձությունները, որ հաղթահարել են իրենց 20-ամյա ճանապարհի ընթացքում, ավելի են գոտեպնդել, ավելի են ամրացրել իրենց: «Մենք այսօր վստահ գնում ենք առաջ: Մենք այս ընտրություններին ներկայացնելու ենք խիստ իրատեսական, պրագմատիկ, ժողովրդի շահերը սպասարկող նախընտրական ծրագիր»,- հավելել է կուսակցության նախագահը: «Հայկական վերածնունդ» կուսակցությունն ընտրություններին կմասնակցի առանձին՝ դաշինքներին չմիանալով: Չենբացառում հետընտրական դաշինք կազմելը: Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |