ՌԴ ԱԳՆ. ԼՂ-ում կայանալիք հանրաքվեն չի ազդի բանակցությունների վրա17 փետրվարի 2017 - 13:10 AMT PanARMENIAN.Net - Սահմանադրական հանրաքվեն Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում չի կարող ազդել ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում ընթացող բանակցությունների վրա: Այդ մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ-ն: Փետրվարի 20-ին ԼՂՀ-ում անցկացվելու է սահմանադրական հանրաքվե: Սահմանադրության նոր նախագիծը ենթադրում է անցում կառավարման նախագահական ձևին: Ըստ գործող 2006թ. սահմանադրության, ԼՂՀ-ն այժմ կիսանախագահական երկիր է: «Մենք չենք ճանաչում Լեռնային Ղարաբաղը որպես անկախ պետություն: Ելնում ենք նրանից, որ ԼՂ կարգավիճակը պետք է որոշվի քաղաքական բանակցությունների ճանապարհով Մինսկի գործընթացի շրջանակում»,-ասվում է ՌԴ ԱԳՆ հայտարարության մեջ: «Ընդ որում չենք կարծում, որ խաղաղ կարգավորման ընթացքը կախված է վերոնշյալ սահմանադրական հանրաքվեից»,-ասել են ԱԳՆ-ում: ԵԱՀԿ ՄԽ համանախագահներն Արցախում փետրվարի 20-ին կայանալիք Սահմանադրական բարեփոխումների հանրաքվեի արդյունքները չեն ընդունի: Այս մասին նրանք հայտարարել են Մյունխենում Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների հետ հանդիպման արդյունքներով տարածած հայտարարության մեջ։ Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտությունը Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտությունը սկսվեց 1988 թվականին: Ի պատասխան Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի (ԼՂԻՄ) բնակչության 80% կազմող հայերի խաղաղ պահանջներին, Ադրբեջանը ագրեսիա ծավալեց խաղաղ բնակչության դեմ: 1991-1994թթ. ազգային-ազատագրական պատերազմի արդյունքում հռչակվեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը: ԼՂՀ պաշտպանության բանակը նաեւ ԼՂՀ շուրջ անվտանգության գոտի ստեղծեց, որը 7 շրջաններ է ներառում: 1994թ. մայիսի 11-ին հրադադարի մասին համաձայնություն ձեռք բերվեց (Բիշկեկյան արձանագրություն): Ներկայումս հակամարտության կարգավորմամբ զբաղվում են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները` Ֆրանսիան, ԱՄՆ-ն եւ Ռուսաստանը: Ուշագրավ Մշակվում է Հավաքական անվտանգության խորհրդի որոշման նախգիծը Նա սուտ է անվանել այդ տեղեկությունները
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները | Հունիսի 17-ին ԱԺ-ն արտահերթ կգումարի՝ կառավարության հրաժարականի օրակարգով Կոնջորյանը հայտարարել է, որ իրենց խմբակցությունը հունիսի 17-ին էլ չի մասնակցելու արտահերթ նիստին «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման կողմնակիցները գիշերել են ԱԺ մոտ․ Երևանի որոշ փողոցներում անհնազանդության ակցիաներ են Բաղրամյան պողոտայում տասնյակ վրաններ են տեղադրված Ուկրաինայի վերականգնման համաժողովին ՀՀ-ն կմասնակցի ԱԳ փոխնախարարի մակարդակով Համաժողովը կազմակերպել են Գերմանիան և Ուկրաինան: «Մի դրամի ուժը» 4 տարեկան է․ 173 մլն դրամ և 30-ից ավելի շահառու հիմնադրամներ Նախաձեռնությունն ավելի քան 40 ծրագիր է ֆինանսավորել |