Նալբանդյանը Զանիերի հետ քննարկել է ԼՂ խնդիրը, ԵԱՀԿ երևանյան գրասենյակի գործունեությունը

Նալբանդյանը Զանիերի հետ քննարկել է ԼՂ խնդիրը, ԵԱՀԿ երևանյան գրասենյակի գործունեությունը

PanARMENIAN.Net - Մյունխենում աշխատանքային այցով գտնվող ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպել է Եվրոպայում անվտանգության և համագործակցության կազմակերպության գլխավոր քարտուղար Լամբերտո Զանիերի հետ։

ԱԳՆ մամուլի և տեղեկատվության վարչության հաղորդմամբ, զրույցի ընթացքում Հայաստանի արտգործնախարարն ու ԵԱՀԿ գլխավոր քարտուղարն անդրադարձել են կազմակերպության գործունեությանն առնչվող մի շարք հարցերի։

Հանդիպմանն անդրադարձ է արվել ԵԱՀԿ երևանյան գրասենյակի գործունեությանն առնչվող հարցերին։

Էդվարդ Նալբանդյանը Լամբերտո Զանիերին ներկայացրել է փետրվարի 17-ին Ադրբեջանի արտգործնախարարի ու համանախագահների հետ ունեցած հանդիպումը։ Երկուստեք կարևորվել է ղարաբաղյան հիմնախնդրի վերաբերյալ Վիեննայի և Սանկտ-Պետերբուրգի գագաթաժողովներին ձեռք բերված պայմանավորվածությունների իրագործումը։

Մինչ ԵԱՀԿ անդամ-երկրների կողմից սպասվող՝ մանդատների երկարացման վերաբերյալ համաձայնության հասնելը, ԵԱՀԿ տարածքային գրասենյակները բաց կլինեն և կշարունակեն ադմինիստրատիվ, մանդատի հետ կապ չունեցող գործունեությունը: Այս մասին PanARMENIAN.Net ին հայտնեցին ԵԱՀԿ Վիեննայի քարտուղարության մամուլի բաժնից՝ մեկնաբանելով Հայաստանում ԵԱՀԿ գործունեության սպասվող դադարեցման մասին շրջանառվող լուրերը:

 Ուշագրավ
Նա նշել է, որ այժմ միայն ինստիտուցիոնալ բարեփոխումներ և բովանդակային աշխատանք պետք է արվի
Նա նշել է, որ երկրների միջև ռազմատեխնիկական համագործակցությունը երկար ավանդույթ ունի
Նա չկար ՀՀ վերադարձած հայ գերիների թվում, թեև ավելի վաղ Ադրբեջանում հրապարակած ցուցակում նրա անունն ընդգրկված էր
Փաշինյանի հեռախոսազրույցը Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի հետ
---