ԵՐԵՒԱՆ Է ԺԱՄԱՆԵԼ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԱՌԱՋԻՆ ՆԱԽԱԳԱՀ ԲՈՐԻՍ ԵԼՑԻՆԸ

PanARMENIAN.Net - Հայաստանի նախագահի հրավերով այսօր անձնական այցով Երեւան է ժամանել Ռուսաստանի առաջին նախագահ Բորիս Ելցինը` իր տիկնոջ հետ : «Ես սիրում եմ Հայաստանը եւ մեծ բավականությամբ եմ ընդունել Ռոբերտ Քոչարյանի հրավերը»,- Երեւանի օդանավակայանում հայտարարել է Բորիս Ելցինը լրագրողներին: Կազմված է այցի հագեցված ծրագիր եւ նախատեսված է հանդիպում ՀՀ նախագահի հետ, որը օգտակար կլինի ինձ համար, իսկ մի գուցե եւ նրա համար, հայտարարել է ՌԴ նախկին նախագահը: «Ռուսաստանին եւ Հայաստանին կապում է մեծ պատմություն: Այն պետք է պահպանել եւ ձգտել զարգացնել համագործակցությունը եւ հետագայում»,- ընդգծել է նա: Բորիս Ելցինի այցը Հայաստան կտեւի մինչեւ հոկտեմբերի 18-ը: Այցի շրջանակներում Ելցին ամուսինները կմասնակցեն Երեւանի հիմնադրման ամենամյա տոնակատարությանը, կայցելեն հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր:
 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---