Սյուզան Սարանդոնն ու Տիգրան Ձիթողցյանը՝ ամերիկյան փաստագրական ֆիլմում

Սյուզան Սարանդոնն ու Տիգրան Ձիթողցյանը՝ ամերիկյան փաստագրական ֆիլմում

PanARMENIAN.Net - Ամերիկյան դերասանուհի, օսկարակիր Սյուզան Սարանդոնը և Նյու Յորքում բնակվող հայազգի հայտնի նկարիչ Տիգրան Ձիթողցյանը կնկարահանվեն Արթուր Բոլդերի նոր փորձարարական փաստագրական «Ամերիկյան հայելի» ֆիլմում:

Ֆիլմում կցուցադրվի նկարչի աշխատանքը մեկ տարվա ընթացքում, ցուցահանդեսները, ապրումները և այլն: Ֆիլմում նկարահնավող մոդելներին ու դերասաններին Ձիթողցյանը նկարել է այդ տարվա ընթացքում:

Նոր ֆիլմի վրա աշխատանքը մոտենում է ավարտին: Ֆիլմի պրոդյուսերն է Դևիդ Շարան Նյու Յորքից:

Ֆիլմում նկարահանվել են նաև «Բուրգի» աստղ, դերասանուհի և ֆոտոմոդել Էշլի Հինշոուն, հայտնի մոդել Հիլարի Ռոդան, ոսկերչական զարդերի դիզայներ Մորգան Շարան և այլոք:

Տիգրան Ձիթողցյանը ծնվել է Երևանում, նկարել սկսել է 5 տարեկանում: Առաջին անհատական ցուցահանդեսն ունեցել է 10 տարեկանում՝ Հենրիկ Իգիթյանի առաջարկով, որտեղ ներկայացրել է մոտ 102 յուղաներկ նկար, որոնք ցուցադրվել են նաև Իսպանիայում, Ռուսաստանում, Ճապոնիայում, ԱՄՆ-ում։

1993-1999-ին սովորել է Երևանի գեղարվեստի պետական ակադեմիայում, այնուհետև կրթությունը շարունակել է Շվեյցարիայի École Cantonale d'Art du Valais-ում, 2002-ին ստացել է բակալավրի աստիճան, 2005-ին՝ Հանրային բնագավառի արվեստի մագիստրոսի աստիճան (MAPS)։ 2009-ից հաստատվել է Նյու Յորքում։

Ընթերցեք նաև. Տիգրան Ձիթողցյան.Նյու Յորքում ուժ էր տալիս միտքը, որ եթե չստացվի էլ, չեմ փոշմանի, որ չեմ փորձել անել ամեն ինչ

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---