Իտալիան աջակցում է եվրոպական ուղին բռնած երկրների զարգացմանն ու եվրաինտեգրմանը

PanARMENIAN.Net - ՀՀ ԱԳ նախարար Վարդան Օսկանյանն ընդունեց տարածաշրջանային այցով Երեւանում գտնվող Իտալիայի Պատգամավորների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ, Իտալիայի ԱԳՆ նախկին պետական քարտուղար Ումբերտո Ռանիերիի գլխավորած պատվիրակությանը: Ողջունելով հյուրերին` նախարար Օսկանյանը գոհունակություն հայտնեց վերջին շրջանում Հայաստանի եւ Իտալիայի երկկողմ շփումների կապակցությամբ: Նախարար Օսկանյանը կարեւորեց ԵՄ-ի «Եվրոպական հարեւանության քաղաքականության» շրջանակում փոխադարձ շփումների արդյունքում ձեւավորված ամուր հարաբերությունները` հատկապես առանձնացնելով գյուղական շրջանների զարգացման ծրագրերը: Հյուրերի խնդրանքով նախարար Օսկանյանը ներկայացրեց Հայաստանի արտաքին քաղաքականության հիմնական ուղղությունները, հարաբերությունները հարեւանների հետ, ԼՂ հիմնահարցի կարգավորման բանակցային գործընթացը, հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման վերաբերյալ ՀՀ դիրքորոշումը, ինչպես նաեւ Հայաստանի մոտեցումները ԵՄ-ին Թուրքիայի անդամակցության գործընթացի վերաբերյալ:



Իր հերթին, Ումբերտո Ռանիերին ներկայացրեց Հայաստան կատարած այցի նպատակներն ու հայտնեց տպավորությունների մասին: Պարոն Ռանիերիի խոսքով իրենց նպատակն է աջակցել եվրոպական ուղին բռնած երկրների զարգացմանն ու եվրաինտեգրմանը, հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը:
 Ուշագրավ
Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել
Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել»
Վարույթ իրականացնող մարմինն այլևս չի կարծում, որ պետությանը պատճառվել է վնաս
---