Դիվանագիտական անձնագրով Թուրքիայի 136 քաղաքացի ապաստան է խնդրել Գերմանիայում24 փետրվարի 2017 - 17:10 AMT PanARMENIAN.Net - 2016-ի հուլիսին Թուրքիայում պետական հեղաշրջման անհաջող փորձից հետո դիվանագիտական անձնագրով Թուրքիայի 136 քաղաքացի է ապաստան խնդրել Գերմանիայում: Այդպիսի տվյալներ է ներկայացրել Գերմանիայի ՆԳՆ-ն: Խոսքը դիվանագետների, զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների մասին է, հայտնում է Meduza-ն AFP-ի վրա հղումով: Հուլիսի 15-ին Թուրքիայում ռազմական հեղաշրջման փորձ էր կատարվել: Հեղաշրջման փորձից հետո բոլոր բնագավառները հատկապես՝ ուժային կառույցները, կրթական ու դատական համակարգերը գյուլենականներից մաքրելու գործընթաց է սկսվել: Աշխատանքից ազատվել են տասնյակ հազարավոր մարդիկ, շատերը ձերբակալվել են: Թուրքական իշխանությունները Գյուլենին մեղադրում են 2016թ. հուլիսի 15-ին տեղի ունեցած ռազմական հեղաշրջման փորձի կազմակերպման մեջ և պահանջում նրա արտահանձնումը: Գյուլենի արտահանձման հարցը քննարկվել էր նաև Մյունխենի Անվտանգության կոնֆերանսի շրջանակներում Թուրքիայի վարչապետի և ԱՄՆ-ի փոխնախագահ Մայք Փենսի միջև կայացած հանդիպման ժամանակ: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | Ալիև․ Սահմանազատումը մեր պայմաններով անցկացնելը մեր հերթական հաղթանակն է՝ 4 գյուղ ենք ստանում առանց մի կրակոցի Նա այդ մասին ասել է օկուպացված Շուշիում Սամվել Բաբայան․ Փաշինյանը վաղուց պետք է հրաժարական տար Բաբայանի խոսքով՝ գլոբալ, ռազմավարական պետք է որոշվի՝ ինչ ենք անում, որն է մեր նպատակը Համաշխարհային բանկը կաջակցի ՀՀ անտառների, ջրաճահճային տարածքների ու լանդշաֆտների վերականգնմանը Ծրագրի նպատակն է ընդլայնել կայուն կառավարման ներքո գտնվող տարածքները ՀՀ-ն ու Իսպանիան կգործակցեն սպորտի ոլորտում․ Հուշագիր է ստորագրվել Կողմերը կհամագործակցեն նաև մասնագետների, տեխնիկական անձնակազմի և փորձագետների փոխանակման շրջանակում |