Հայաստանը նշում է անկախության հռչակման 16-րդ տարեդարձը

PanARMENIAN.Net - Սեպտեմբերի 21-ին Հայաստանը նշում է իր անկախության հռչակման 16-րդ տարեդարձը: Ավանդույթի համաձայն, այդ օրը պետության ղեկավարությունը, քաղաքական կուսակցությունների եւ հասարակության ներկայացուցիչները մատուցում են «Եռաբլուր» Պանթեոն եւ հարգանքի տուրք են մատուցում Ղարաբաղի պատերազմում զոհված հերոսների հիշատակին:



Նշանակալի օրվա կապակցությամբ, ողջ երկրով մեկ տոնական միջոցառումներ, համերգներ, ցուցահանդեսներ են անցնելու: Տոնական օրն ավարտվելու է հրավառությամբ «Հանրապետության» հրապարակում:



Հայաստանի անկախության հռչակագիրն ընդունվել է Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի (ՀՀ ԳԽ) առաջին նիստի ժամանակ 1990 թվականի օգոստոսի 23-ին: Հռչակագրով լուծարվել է Հայաստանի Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունը եւ հռչակվել է Հայաստանի Հանրապետությունը:



Հայաստանի Գերագույն Խորհրդի որոշմամբ, 1991 թվականի սեպտեմբերի 21-ին ԽՍՀՄ կազմից դուրս գալու վերաբերյալ հանրաքվե է անցկացվել: Ձայնի իրավունք ունեցող քաղաքացիների 94,99 տոկոսը կողմ քվեարկեց անկախությանը: Սեպտեմբերի 23-ին ԳԽ-ն հռչակեց Հայաստանի անկախությունը:
 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---