Մինասյան. Ադրբեջանը հիմնական 3 պատճառով է լարում իրավիճակը

Մինասյան. Ադրբեջանը հիմնական 3 պատճառով է լարում իրավիճակը

PanARMENIAN.Net - Ադրբեջանական կողմը երեք հիմնական պատճառով է դիմում ղարաբաղա-ադրբեջանական զորքերի շփման գծում լարված իրավիճակի ստեղծմանը: Այս մասին PanARMENIAN.Net ի հետ զրույցում ասաց ռազմական փորձագետ, քաղաքագետ Սերգեյ Մինասյանը:

Փետրվարի 25-ին՝ ժամը 03:00-ին և 04:00-ին, հակառակորդը համապատասխանաբար շփման գծի հարավարևելյան և արևելյան ուղղություններով, հատուկ տեխնիկայի կիրառմամբ անցնելով հարձակողական գործողությունների և կատարյալ ձախողում ունենալով, սովորության համաձայն անհաջող կերպով փորձել է իր արարքները վերագրել արցախյան կողմին: ՊԲ առաջապահ ստորաբաժանումները, նաև շնորհիվ տեսադիտարկման սարքավորումների, երկու ուղղություններում էլ ժամանակին հավաստանշել են ադրբեջանական ստորաբաժանումների առաջխաղացումը և կորուստներ պատճառելով հետ շպրտել ելման դիրքեր: Բանակի առաջապահ ուժերի պատասխան գործողությունների արդյունքում հակառակորդը տվել է զոհեր և վիրավորներ: Մի քանի դիակ գտնվում է չեզոք գոտում: Հայկական կողմը զոհեր ու վիրավորներ չունի:

«Ադրբեջանական կողմը կարծում է, որ ժամանակ առ ժամանակ լարված պահպանելով իրավիճակը, նման գործողությունների դիմելով, ցույց է տալիս հայկական կողմին և միջազգային կառույցներին, որ չի համակերպվում Արցախի շուրջ ստեղծված, պահպանվող քաղաքական իրականության հետ:

Երկրորդ պատճառը՝ իր սպառնալիքներին լրացուցիչ ուժ տալն է, երրորդը՝ նրանք սխալ հետևություններ են արել ապրիլյան պատերազմից հետո. կարծում են, որ նմանատիպ գործողություններով, մշտական փոքր քայլերով կարող են ինչ-որ դիրքեր, փոքր տարածքներ գրավել՝ այդպես առաջ շարժվելով», - պարզաբանեց Մինասյանը:

Փորձագետի կարծիքով, լայնամաշտաբ պատերազմի մասին դժվար թե կարող է խոսք գնալ, սակայն «ապրիլյան պատերազմի հետ համեմատելի իրադարձություններ բացառված չեն»:

Կարդացեք նաև՝ ՀՀ ԱԳՆ. Ադրբեջանի հարձակման փորձի մասին տեղյակ են պահվել ԵԱՀԿ ՄԽ համանախագահ երկրները

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---