ՀՀ-ում ռուսական ռազմաբազան առաջիկայում կարող է ՄիԳ-35 կործանիչներ ստանալ27 փետրվարի 2017 - 11:45 AMT PanARMENIAN.Net - Բազմաթիրախային ՄիԳ-35 նորագույն կործանիչներն առաջիկայում կարող են փոխարինել Էրեբունի օդանավակայանում տեղակայված ռուսական ավիացիոն բազայի ՄիԳ-29 ինքնաթիռներին: Այդ մասին հայտարարել է ավիաբազայի հրամանատար Ալեքսանդր Պետրովը: Նա նշել է, որ ավիացիան զարգանում է և ՌԴ ՌՏՈւ-ն համալրվում է նոր ավիատեխնիկայով, հիմնականում, Սու-20 ինքնաթիռներով: «Վերջերս ցուցադրվեց ՄիԳ-35 նորագույն կործանիչի պիլոտային նախագիծը: Չեմ թաքցնի, որ ավիաբազան, որոշ ժամանակ անց, հավանաբար, մի քանի տարուց, կարող է համալրվել ՄիԳ-35 ինքնաթիռներով, որոնք կարտադրվեն ՌԴ-ում»,-ասել է Պետրովը, գրում է «Sputnik-Արմենիան»: Պետրովը շեշտել է, որ այժմ ավիաբազայում տեղակայված ՄիԳ-29-ները Մի-24 և Մի-8 ուղղաթիռների հետ մեկտեղ լիովին պատրաստ են կատարելու իրենց առջև դրված խնդիրները: ՄիԳ-35-ը նորագույն բազմաթիրախային 4++ սերնդի կործանիչ է: Ինքնաթիռը կարող է մինչև 7 տոննա մարտական բեռ տանել և 2,25 Маха (ավելի քան 2700 կմ/ժ) արագություն բացել: Ինքնաթիռի մարտական շառավիղը 1000 կմ է, գործնական շեմը՝ 17500 մ: Ուշագրավ Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա Ամենաընթերցվողը բաժնում | ԱԺ-ն ստացել է ՌԴ Դաշնային խորհրդի նամակը, որն առնչվում է Սիմոնյանի «հակառուսական հայտարարություններին» Նամակի բովանդակությունը հայտնի չէ Փաշինյան․ Լուծում ենք առաջիկա տասնամյակներում Հայաստանի լինելության հարցը «Եկել ենք մի տեղ, որտեղ մենք Հայաստանի ապագայի շատ կոնկրետ նախագիծ ենք դնում սեղանին»,–ասել է նա ՀՀ և Ադրբեջանի սահմանին արդեն սահմանային 28 սյուն կա՝ աշխատանքի մոտ 35%-ն է Երկու երկրների փորձագիտական խմբերի աշխատանքները շարունակվում են ԱԳՆ․ Ստացել ենք խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ Ադրբեջանի առաջարկները Սա տեքստի 9-րդ խմբագրությունն է |