Գերմանիան քննադատել է Թուրքիային գերմանացի լրագրողի տևական ձերբակալության համար![]() 27 փետրվարի 2017 - 12:27 AMT PanARMENIAN.Net - Գերմանիայի ԱԳ նախարար Զիգմար Գաբրիելը քննադատել է Թուրքիայում Die Welt թերթի թղթակից Դենիզ Յուջելի տևական ձերբակալության համար: «Յուջելին այդքան երկար կալանքի տակ պահելու անհրաժեշտություն չկար և դա ամենևին արդարացված չէ», -ասել է Գաբրիելը փետրվարի 26-ին: Նախարարը նշել է, որ լրագրողն ինքն է հանձնվել թուրքական իշխանություններին՝ իր դեմ ներկայացված մեղադրանքի առնչությամբ բոլոր հարցերին պատասխանելու համար, գրում է Deutsche Welle-ն Welt am Sonntag-ի վրա հղումով: Գերմանիայի «Կանաչների կուսակցության» ղեկավար Ջեմ Օզդեմիրը հանդիմանել է ԳԴՀ կառավարությանը՝ Թուրքիայի հետ հարաբերություններում անվճռականության և ավելորդ զիջողականության համար: Ըստ Օզդեմիրի, ԱԳՆ ղեկավարը չափից շատ է լռել, նա պետք է օգտագործի բոլոր հնարավորությունները, որպեսզի Յուջելին ազատ արձակեն: Օզդեմիրը նաև քննադատել է Անգելա Մերկելի Թուրքիա այցելելու մտադրությունը: Ըստ նրա, դա կարող է ընկալվել որպես աջակցություն նախագահ Ռեջեփ Թայիթ Էրդողանի բռնապետության հաստատմանը: Դենիզ Յուջելն ունի Թուրքիայի և Գերմանիայի քաղաքացիություն: Նրան ձերբակալել են Ստամբուլում փետրվարի 14-ին: Թուրքիայի իշխանությունները կասկածում են նրան ահաբեկչական կազմակերպությանն անդամակցելու մեջ: Քանի որ Թուրքիայում գործում է արտակարգ վիճակ, կասկածյալներին կարող են պահել կալանքի տակ 14 օր առանց մեղադրանք ներկայացնելու: Յուջելին պետք է ազատ արձակեն փետրվարի 28-ից ոչ ուշ կամ դատարանը պետք է նրա կալանքի թույլտվություն տա: Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |