Կարապետյան. Աբխազական երկաթգծի հարցը, որպես Լարսին այլընտրանք, Թբիլիսիում չի քննարկվել 1 մարտի 2017 - 18:24 AMT PanARMENIAN.Net - Վրաստան կատարած պաշտոնական այցի ժամանակ Աբխազական երկաթգծի հարցը՝ որպես Լարսին այլընտրանք, չի քննարկվել: Այս մասին Ազգային ժողովում հայտարարել է ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը։ «Այլ ալտերնատիվ տարբերակներ են քննարկվել: Հավանական եմ համարում, որ այդտեղ լուծումներ կգտնվի», - ասել է Կարապետյանը, մեջբերում է Aysor.am-ը։ «Բանակցային փուլում ենք», - ընդգծել է վարչապետը: ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը Վրաստան կատարած այցից հետո հայտարարեց, որ պայմանավորվել է վրաց պաշտոնակցի հետ Վերին Լարսի ճանապարհին այլընտրանքի հարցում: «Եթե ձեզ հետաքրքրում է, թե լինելու է արդյոք այլընտրանք Լարսին, ապա կարող եմ հավաստիացնել, որ այո, լինելու է: Մնացածի մասին հետո, դեռ փակագծերը չեմ բացում»,-ասել էր նա: Վրաստանի փոխվարչապետ, էներգետիկայի նախարար Կախա Կալաձեն փետրվարի 27-ին հայտարարել է, որՀայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանի՝ Վրաստան կատարած այցի ժամանակ պաշտոնյաների հետ հանդիպմանն Աբխազական երկաթուղու վերագործարկման մասին խոսք չի եղել: Ուշագրավ Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին Ամենաընթերցվողը բաժնում | ԱԳՆ․ Ստացել ենք խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ Ադրբեջանի առաջարկները Սա տեքստի 9-րդ խմբագրությունն է Թունյան․ Ադրբեջանից գազ գնելու հարց այս պահին չկա օրակարգում Ըստ նրա՝ Հայաստանի կամ որևէ այլ երկրի համար տարբերություն չկա, թե որտեղից կգնի իր էներգառեսուրսը ՀՀ–ն կգործակցի Իտալիայի հետ ռազմական, ռազմատեխնիկական ոլորտներում․ Կան պայմանավորվածություններ Այցը տեղի է ունեցել ապրիլի 23-25-ը Բողոքի ակցիա՝ Բեռլինում «Ալիևին՝ Հաագա» վանկարկումով Ակցիայի մասնակիցները նաև ծածանել են Արցախի Հանրապետության դրոշը |