Թաթոյան. Արթուր Սարգսյանի առողջության պահպանումը մեզ համար առաջնային է 2 մարտի 2017 - 13:56 AMT PanARMENIAN.Net - Ավելի արդյունավետ կլինի, եթե «հաց բերող» Արթուր Սարգսյանի բուժումը կազմակերպվի քաղաքացիական հիվանդանոցային պայմաններում: Այս մասին ասել է Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը: «Մեր աշխատակիցներն այսօր առավոտ շուտ եղել են «Դատապարտյալների հիվանդանոցում», ստուգել ենք բոլոր հանգամանքները: Արթուր Սարգսյանը նաև մեր աշխատակիցներին է ասել, որ հրաժարվում է տեղափոխվել քաղաքացիական հիվանդանոց: Նրա առողջության պահպանման հարցը ինձ, նաև մեր աշխատակիցների համար առաջնային է», - հավելել է Թաթոյանը, մեջբերում է Aysor.am-ը: Ինչպես հայտարարել էր ԱՆ քրեակատարողական հիմնարկների վարչությունը, Սարգսյանը հրաժարվել է բուժումը շարունակել քաղաքացիական հիվանդանոցում:Արթուր Սարգսյանը արդեն 21 օր է, ինչ հացադուլի մեջ է: Արթուր Սարգսյանը հուլիսի 26-ին՝ ճեղքելով ոստիկանական պատնեշները սեփական մեքենայով սնունդ էր հացրել ՊՊԾ գնդի զավթած տարանք և միացել «Սասնա ծռերին»: 2017-ի փետրվարի 9-ին դատարանը որոշել է կրկին փոխել Արթուր Սարգսյանի խափանման միջոցը՝ երկու ամսով կալանավորելով նրան: Նա այժմ մեղադրվում է զինված խմբի անդամներին օժանդակելու մեջ: Մինչև այդ Սարգսյանը մեղադրվում էր պատանդ վերցնելու, շենք, շինություններ զավթելու և ապօրինի զենք կրելու համար, ինչպես և խմբի մյուս անդամները։ Կարդացեք նաև՝ ՄԻՊ ներկայացուցիչներն ամեն օր կայցելեն Արթուր Սարգսյանին Ուշագրավ Դիմում կարող են ներկայացնել ծրագրի առաջին փուլի պայմաններին բավարարող շահառուները Շինարարությունը պետք է ավարտվեր դեռ 2021–ին, սակայն, մինչ օրս պարբերաբար հետաձգվում էր Մյուսների կյանքին վտանգ չի սպառնում Վիրահատված պացիենտի վիճակը բավարար է գնահատվում Ամենաընթերցվողը բաժնում | Իրանը և ՌԴ–ն քննարկել են հայ–ադրբեջանական խնդիրների լուծման համար գործակցելու հնարավորությունը Քանին կովկասյան տարածաշրջանն անվանել է երկու երկրների ազգային անվտանգության և շահերի ոլորտ Բլինքենի տեղակալն այցելել է Ծիւծեռնակաբերդ․ «Հիացմունքի է արժանի հայ ժողովրդի ուժն ու տոկունությունը» «Իմ այցը Երևանում Հայոց ցեղասպանության հուշահամալիր խորապես հուզիչ էր»,–գրել է նա Նարիշկին․ Վաղ է խոսել ՀՀ-ում ԱՄՆ ռազմակայանների հայտնվելու հավանականության մասին «Դեռևս վաղ է այդ մասին խոսելը»,–ասել է նա Անի Սամսոնյանը դուրս է գալիս «Լուսավոր Հայաստան» կուսակցությունից Նա նաև հայտնել է, որ քաղաքական գործունեությունը շարունակելու է |