Հայաստանը վերացրել է վիզային ռեժիմը Էստոնիայի այն քաղաքացիների համար, ովքեր դիվանագիտական անձնագիր ունեն

PanARMENIAN.Net - Ղեկավարվելով «Օտարերկրացիների մասին» ՀՀ օրենքով, Հայաստանի կառավարությունը որոշել է` փոխադարձ սկզբունքների հիման վրա, Էստոնիայի Հանրապետության դիվանագիտական անձնագիր կրող անձանց ազատել ՀՀ մուտքի վիզա ձեռք բերելու պահանջից, հաղորդում է ՀՀ կառավարության մամլո ծառայությունը: Նման որոշում է ընդունվել այսօր կառավարության հերթական նիստի ժամանակ:



Հիշեցնենք, որ Բրյուսել կատարած այցի շրջանակներում Հայաստանի արտգործնախարար Վարդան Օսկանյանը հանդիպել է իր էստոնացի գործընկեր Ուրմաս Պաէտի հետ: Հանդիպման ընթացքում Էստոնիայի ԱԳՆ ղեկավարն առաջարկել է առանց մուտքի արտոնագրերի ռեժիմ սահմանել Էստոնիայի քաղաքացիների համար` նշելով, թե դա կնպաստի տնտեսական եւ զբոսաշրջային շփումների ակտիվացմանը
 Ուշագրավ
Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ
Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված
---