ՆԱՏՕ-ն չի դիտարկում այս կամ այն պետությանը բռնազավթիչ հայտարարելու մասին հարցեր

PanARMENIAN.Net - Ոչ Հայաստանը, ոչ էլ Ադրբեջանը չեն հանդիսանում ՆԱՏՕ-ի անդամներ եւ չեն կարող ՆԱՏՕ-ի Խորհրդարանական վեհաժողովի (ԽՎ) նիստերի օրակարգին որեւէ հարց ներկայացնել: Այդ մասին PanARMENIAN.Net ի թղթակցին հայտարարել է ՆԱՏՕ-ում Հայաստանի դեսպան Սամվել Մկրտչյանը: Նրա խոսքերով, դա Ադրբեջանի հերթական պրոպագանդիստական հնարքն է: «Ոչ Հայաստանը, ոչ էլ Ադրբեջանը չեն հանդիսանում ՆԱՏՕ-ի անդամներ եւ չեն կարող ՆԱՏՕ-ի ԽՎ նիստերի օրակարգին որեւէ հարց ներկայացնել»,- ընդգծել է Մկրտչյանը:



Նշենք, որ ադրբեջանական ԶԼՄ-ների հաղորդման համաձայն, «Բաքուն ներդնում է բոլոր ջանքերը, որպեսզի հասնի, որ ՆԱՏՕ-ի Խորհրդարանական վեհաժողովը Հայաստանին ճանաչի որպես բռնազավթիչ երկիր»:
 Ուշագրավ
Վարույթ իրականացնող մարմինն այլևս չի կարծում, որ պետությանը պատճառվել է վնաս
Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ
---