«Ազատ դեմոկրատները» խոստանում են ստվերի ու կոռուպցիայի դեմ պայքար, աշխատավարձի ու թոշակի բարձրացում

«Ազատ դեմոկրատները» խոստանում են ստվերի ու կոռուպցիայի դեմ պայքար, աշխատավարձի ու թոշակի բարձրացում

PanARMENIAN.Net - «Ազատ դեմոկրատներ» կուսակցությունը խոստանում է խորհրդարան գնալ՝ երկիրը դեպի Արևմուտք տանելու նպատակով:

«Ազատ դեմոկրատների» նախընտրական ծրագիրը բաղկացած է 10 հիմնական կետից, որոնց մեջ կենտրոնական տեղ է զբաղեցնում պայքարը ստվերային շրջանառության դեմ. Պաշտոնական տվյալներով, Հայաստանում ստվերային շրջանառությունը 30% է կազմում։ Հեղինակները վստահ են՝ եթե ստվերը վերացվի, հնարավոր կլինի կրկնապատկել առողջապահական, կրթական ու պաշտպանական ծախսերը։

Կուսակցության ծրագրում ընդգրկված է նաև կոռուպցիայի դեմ պայքարը, որի արդյունքում հնարավոր է պետբյուջե մուծել մոտ $600 մլն-ից մինչև $1 մլրդ։ Հաջորդ կետով նախատեսվում է գործազրկությունը մինչև 10․4%՝ իսկ աղքատության մակարդակը` 30%-ից մինչև 15% նվազեցնել։

Ծրագրով նախատեսվում է նաև բարեփոխել բանակն ու այն ապահովել նորագույն սարքավորումներով, խաղաղ ճանապարհով լուծել Ղարաբաղյան հակամարտության խնդիրը՝ Արցախի հանրապետության անկախությունը ճանաչելու միջոցով:

Դաշինքը խոստանում է 5 տարվա ընթացքում կրկնապատկել կրթության ու գիտության ոլորտին հատկացվող գումարները, ստեղծել նորմալ պայմաններ՝ փոքր ու միջին բիզնեսի զարգացման համար, հարկային արտոնություններ ներդնել ու իրականացնել մի շարք բարեփոխումներ սահմանամերձ շրջաններում, նաև՝ ներդնել երեխաների խնամքի համար նպաստ՝ առաջին երեխայի համար՝ 1․5 մլն դրամ, իսկ 2, 3, 4-րդ երեխաների համար՝ 2-ական միլիոն, 5-րդ երեխայի համար՝ 3 մլն դրամի չափով։

Ըստ կուսակցության նախագահ Խաչատուր Քոքոբելյանի, իրենց պատկերացրած Հայաստանում նվազագույն աշխատավարձը պետք է լինի 111.000, միջինը՝ 290.000 դրամ։ 73.000 դրամով պետք է բարձրանա թոշակը, նվազի՝ հանրային ծառայությունների սակագները և այլն։

Ապրիլի 2-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններին մասնակցում է 9 քաղաքական ուժ, որից 4-ը դաշինք է, 5-ը՝ կուսակցություն:

Կարդացեք նաև՝ ՀՅԴ նախընտրական ծրագրում՝ գործազրկության, աղքատության խնդիրները, Արցախի միավորման հարցը

ԵՄ հետ ասոցացում, ՓՄՁ-ների հարկերի թեթևացում ու Մեծ հայրենադարձություն. ԵԼՔ-ի նախընտրական խոստումները

ՕՐՕ. Մենաշնորհների վերացում, մրցակցություն, ԱԱՀ կրճատում

Էնֆիաջյան. «Ծառուկյան» դաշինքը կներկայացնի ստեղծված իրավիճակում փոփոխությունների իր տեսլականը

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---