Ռուսական ընկերության աքսեսուարներն iPhone-ն «անտեսանելի» են դարձնում

Ռուսական ընկերության  աքսեսուարներն  iPhone-ն «անտեսանելի» են դարձնում

PanARMENIAN.Net - Gresso ռուսական ընկերությունը, որը մասնագիտացած է լյուքս դասի սմարթֆոնների արտադրության վրա, iPhone-ի կիբերանվտանգությունն ապահովող աքսեսուարների հավաքածու է ներկայացրել: Այդ մասին հայտնել է ընկերության մամուլի ծառայության ներկայացուցիչը:

Նանոկարբոնային նյութի կիրառմամբ հատուկ պատյաններն ամբողջությամբ արգելափակում են բոլոր մտնող եև ելնող ազդանշանները՝ հեռախոսն «անտեսանելի» դարձնելով: Դրանք պատրաստվում են բնական կաշվից և ունեն ոսկուց և տիտանից պատրաստված լոգոտիպեր, հայտնում է Lenta.ru-ն:

Ընկերությունը հիմնվել է 2004-ին: Ընկերության վերջին մշակումներից է լեգենդար Nokia 3310-ի հատուկ տարբերակը: Մոդելն առաջարկվում է 5 տարբերակով՝ ավիացիոն տիտանից պատրաստված կորպուսով և սև PVD ծածկույթով: Օրիգինալ հեռախոսի չափերը պահպանված են:

 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի
---