ԱԳՆ. ՀՀ քաղաքացիների համար ԵՄ վիզաների ազատականացման երկխոսությունը շուտով կմեկնարկի14 մարտի 2017 - 13:12 AMT PanARMENIAN.Net - ՀՀ-ԵՄ վիզաների ազատականացման երկխոսությունը կմեկնարկի մոտ ապագայում: Independent Balkan News Agency լրատվական գործակալությանը տված հարցազրույցում ասել է ԱԳ փոխնախարար Կարեն Նազարյանը՝ հույս հայտնելով, որ ակնկալում են բարեկամ Հունաստանի և եվրոպական մյուս գործընկերների աջակցությունն այդ հարցում: «ՀՀ քաղաքացիների համար վիզաների ազատականացման երկխոսության մասին նշված է 2015թ. Արևելյան Գործընկերության շրջանակներում Ռիգայի գագաթաժողովում ընդունված համատեղ հռչակագրում, և այն հանդիսանում է Հայաստանի և Եվրամիության կողմից կարևոր երկկողմ հանձնառություն՝ այդ ուղղությամբ առաջ շարժվելու համար: Հայաստանը բարեխղճորեն իրականացնում է ԵՄ-ի հետ վիզաների դյուրացման և ռեադմիսիայի մասին համաձայնագրերը»,-ասել է փոխնախարարը: Անդրադառնալով Ադրբեջանի ու Թուրքիայի հետ ունեցած խնդիրների վերաբերյալ հարցին, Կարեն Նազարյանը նշել է. «Ինչպես գիտեք, թուրքական կողմի հետ սահմանը փակ է, և Հայաստանի նկատմամբ սա միակողմանի հարկադրանքի միջոց է, որը միջազգայնորեն դատապարտելի է: Հարևան երկրի կողմից այս քայլը պետք է վերանայվի, որպեսզի տարածաշրջանում տարբեր նախագծերի իրագործումը հնարավոր դառնա, և ստեղծվի բարենպաստ միջավայր տարածաշրջանային համագործակցության համար»: Փոխնախարարի խոսքով, որպես դեպի ծով ելք չունեցող երկիր՝ մենք մեծ կարևորություն ենք տալիս նպաստավոր քաղաքական և տնտեսական միջավայրի պահպանմանը, որպեսզի կարողանանք արդյունավետորեն զարգացնել մեր հարաբերությունները հարևանների, ինչպես նաև ԵՄ-ի, Ռուսաստանի և մյուսների հետ, գրում է Panorama.am-ը: «Այսպիսով, մենք չափազանց հետաքրքրված ենք Հունաստանի հետ երկխոսության շարունակության հարցում, ինչպես այս, այնպես էլ մյուս թեմաներով և ես ուրախ եմ, որ շատ տեսանկյուններից, ներառյալ փակ սահմանների հարցում, մենք կիսում ենք նույն տեսակետները և դիրքորոշումները»,-ասել է նա: Ավելի վաղ հաղորդվել է, որ Հայաստան–Եվրոպական միություն նոր շրջանակային համաձայնագրի մասով կողմերը ավարտել են բանակցությունները։ Ուշագրավ «Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա Ամենաընթերցվողը բաժնում | ՊՆ․ ԳՇ պետ Ասրյանը բացառապես ՀՀ քաղաքացի է, իսկ նրա կինը՝ ազգությամբ ռուս Նշվում է նաև, որ ԳՇ պետի որդին զինապարտ է և ներգրավված է ՀՀ ԶՈւ 2024 թվականի զորակոչային միջոցառումներին Երևանում բոլոր 63 բերման ենթարկվածներն ազատ են արձակվել Բերման էր ենթարկվել 63 ցուցարար ՔԿ․ Սոցցանցի միջոցով բռնությունն արդարացնելու և քարոզելու դեպքով քրվարույթ կա Միջոցներ են ձեռնարկվում գրառման հեղինակին հայտնաբերելու ուղղությամբ «ՀայաՔվեն» հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել դատախազություն. Սահմանազատմանն է առնչվում Դիմումը ներկայացվել է ընդդեմ սահմանազատման հանձնաժողովի, փոխվարչապետի և վարչապետի |