Շվեյցարիայում Թուրքիայի դեմ բողոքի ցույց է կազմակերպվել15 մարտի 2017 - 09:47 AMT PanARMENIAN.Net - Շվեյցարիայի ծայրահեղ աջակողմյան ուժերը Թուրքիայի դեմ բողոքի ցույց են կազմակերպել: Թուրքական Milliyet-ին հղումով Ermenihaber.am-ը գրում է, որ ցուցարարները Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հասցեին բազմաթիվ վիրավորական պաստառներ են ծածանել: Աղբյուրի հաղորդմամբ, ցույցի մանրամասները կարճ ժամանակահատվածում հայտնվել են սոցմեդիայում: Կազմակերպված ակցիան թուրքական թերթը որակում է որպես իսլամաֆոբության, հակաթուրքականության և ռասիզմի դրսևորում Եվրոպայում: Ցույցի մասնակիցները կրել են թուրքերին ծաղրող դիմակներ: Թուրքիայի և Նիդերլանդների միջև քաղաքական ճգնաժամի խորացման ֆոնին Անկարան հայտարարել է, որ խզում է դիվանագիտական կապերն այդ երկրի իշխանությունների հետ:Իրավիճակի սրման համար առիթ էր հանդիսացել Նիդերլանդների վարչապետ Մարկ Ռյուտեի կողմից թուրք նախարարների քարոզարշավի կազմակերպման արգելքը Ռոտերդամում:Ավելի վաղ ԵՄ-ն հորդորել է Թուրքիային ձեռնպահ մնալ «ավելորդ հայտարարություններից» և գործողություններից Նիդերլանդների հետ կապված սկանդալի ֆոնին: Ավելի վաղԲելգիական Անտվերպենի նահանգապետ Բարտ դե Վեյվերն արգելել է մարտի 17-ին կայանալիք թուրքերի հանրահավաքն այդ մեծության երկրորդ քաղաքի արվարձանում՝ Բերկեմում: Հղումներ թեմայով. Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | Դորտմունդի «Բորուսիան» հետաքրքրված է Սպերցյանով Սպերցյանի ներկայիս աշխատանքային պայմանագիրն ակումբի հետ նախատեսված է մինչև 2026 թվականի ամառը ՀՀ–ն Մոլդովայում մասնակցում է ՆԱՏՕ-ի Regex 2024 զորավարժությունների հերթական փուլին Զորավարժությունները, որոնց մասնակցում է ՆԱՏՕ–ի գործընկեր մոտ 30 երկիր, կտևեն մինչև մայիսի 24–ը Երևանում է ԱՄՆ ԿՀՎ ղեկավարի տեղակալը․ Նրան ընդունել է Փաշինյանը Քննարկվել են ինչպես երկկողմ, այնպես էլ միջազգային օրակարգի հարցեր ԱՆ–ն չի գրանցել Արշակ Կարապետյանի կուսակցությունը՝ օրենքի մի շարք խախտումների հիմքով Նախարարությունը պարզաբանում է տարածել |