ՀՎԿ-ն չի բացառում ՀՀԿ-ի հետ կոալիցիայի հնարավորությունը

ՀՎԿ-ն չի բացառում ՀՀԿ-ի հետ կոալիցիայի հնարավորությունը

PanARMENIAN.Net - Ապրիլին կայանալիք ԱԺ ընտրություններից հետո չի բացառվում, որ «Հայկական վերածնունդ» կուսակցությունը գործակցի ՀՀԿ-ի հետ: Այս մասին ասել է Վայոց Ձորի ու Սյունիքի մարզերից ՀՎԿ-ի ցուցակով առաջադրված պատգամավորի թեկնածու Արմեն Հարությունյանը:

«Մենք ունենք մաքսիմում ու մինիմում սպասելիք այս ընտրություններից, մաքսիմումն ամբողջական իշխանություն ձևավորելն է: Մենք կոալիցիա կկազմենք, երբ կունենանք իրական ազդեցություն գործընթացների վրա»,- ասել է նա, գրում է Aravot.am-ը:

Ավելի վաղ ՕԵԿ խմբակցության ղեկավար Մհեր Շահգելդյանն ԱԺ ճեպազրույցի ժամանակ հայտարարել էր,, թե «Հայկական վերածնունդ» կուսակցությունը (ՀՎԿ) կգնա կոալիցիայի, եթե իրական ազդեցություն ունենա քաղաքական որոշումների վրա:Նա նաև չէր բացառել, որ շատ ձայներ հավաքելու դեպքում ՀՎԿ-ն կարող է կոալիցիա ձևավորել:

Պատգամավորի թեկնածուն խոսել է նաև տարածաշրջանի խնդիրների մասին:

«Ես պատրաստ եմ մեր տարածաշրջանի ձայնը լինել ԱԺ-ում, որովհետև այսօր խորհրդարանում խոսող պատգամավորի խնդիր էլ ունենք: Մեր տարածաշրջանում խնդիրները բազմաբնույթ են՝ գործազրկություն, արտագաղթ, ես պատրաստ եմ այդ խնդիրները բարձրաձայնել»,- ասել է Արմեն Հարությունյանը:

Անդրադառնալով մարզում ցուցակագրումներին ու քվեների դիմաց փող բաժանելուն՝ պարոն Հարությունյանն ասել է. «Ինչ ասում են Երևանում ու մյուս մարզերում, նույնը տարածվում է նաև մեր մարզի վրա, խոսակցությունները հասնում են, դրանց իրական կամ ոչ իրական լինելու վերաբերյալ չեմ կարող որևէ բան ասել: Երևի թե առանց կրակ ծուխ չի լինում: Ժողովրդի մեջ լուռ բզզոց կա թվերի մասին, ցուցակագրումների մասին»:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---