ԵԼՔ-ը հանդիպել է ԵՄ պատվիրակության ղեկավարին. Նախընտրական քարոզարշավն է քննարկվել

ԵԼՔ-ը հանդիպել է ԵՄ պատվիրակության ղեկավարին. Նախընտրական քարոզարշավն է քննարկվել

PanARMENIAN.Net - Մարտի 16-ին ԵԼՔ դաշինքի Կենտրոնական գրասենյակում դաշինքի անդամներ Էդմոն Մարուքյանը, Արամ Սարգսյանը, Մանե Թանդիլյանը և Արտակ Զեյնալյանն ընդունել են ՀՀ-ում Եվրամիության պատվիրակության ղեկավար, արտակարգ և լիազոր դեսպան Պյոտր Սվիտալսկուն և Քաղաքական հարցերի պատասխանատու Անդրեա Խալուպովային։

Հանդիպման ընթացքում քննարկվել են առաջիկա խորհրդարանական ընտրությունները վերաբերող մի շարք հարցեր, մասնավորապես՝ նախընտրական քարոզարշավի ընթացքի և ներքաղաքական իրավիճակի շուրջ։ Դաշինքի անդամները դեսպանին հայտնել են ընտրական գործընթացների մասին իրենց մտահոգությունները։

«Ելք» դաշինքի անդամներ, Ազգային ժողովի ընտրություններում պատգամավորի թեկնածուներ Արայիկ Հարությունյանը և Տիգրան Ավինյանը մարտի 15-ին հանդիպել են ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ առաքելության քաղաքական վերլուծաբան Դանիելա Դիակոնուի և լրատվական հարցերով վերլուծաբան Էլմա Շեխալիչի հետ:

Ըստ դաշինքի հաղորդագրության, հանդիպմանը քննարկվել են լրատվական միջոցների կողմից քարոզարշավի լուսաբանման խնդիրները, իշխանությունների և նրանց կողմից վերահսկվող լրատվամիջոցների կողմից Ազգային ժողովի ընտրությունների ապաքաղաքականացման միտումները:

Մասնավորապես, «Ելք» դաշինքի ներկայացուցիչները մտահոգություն են հայտնել հեռուստաեթերում քաղաքական բանավեճերի բացակայության և իշխող Հանրապետական կուսակցության և մի շարք այլ քաղաքական ուժերի ներկայացուցիչների կողմից բանավեճերից հրաժարվելու վերաբերյալ: Հարցի շուրջ քննարկվել են նաև հնարավոր օրենսդրական լուծումներ։

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---