Վարչապետը՝ ՄԱԿ-ի ներկայացուցչին. «Ռազմավարական նախաձեռնությունների կենտրոնում մշակվելու է մեր վաղվա օրը»

Վարչապետը՝ ՄԱԿ-ի ներկայացուցչին. «Ռազմավարական նախաձեռնությունների կենտրոնում մշակվելու է մեր վաղվա օրը»

PanARMENIAN.Net - Վարչապետ Կարեն Կարապետյանը հանդիպել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի օգնական, ՄԱԶԾ ղեկավարի՝ քաղաքականության և ծրագրերի աջակցության գծով օգնական Մագդի Մարտինեզ Սոլիմանին:

Հանդիպմանը քննարկվել են Ռազմավարական նախաձեռնությունների կենտրոնի և ՄԱԶԾ-ի միջև հետագա համագործակցությանը վերաբերող մի շարք հարցեր:

«Ռազմավարական նախաձեռնությունների կենտրոնն այն հարթակն է, որտեղ պետք է մշակվի մեր վաղվա օրը և մենք շահագրգռված ենք ՄԱԿ-ի հետ համագործակցությամբ»,- ասել է վարչապետը:

Մարտինեզ Սոլիմանը նշել է, որ պատրաստ են շարունակել աջակցությունը մեր երկրում բարեփոխումների իրականացման ուղղությամբ, ինչը կնպաստի առողջապահության, հանրային կառավարման և այլ ոլորտների զարգացմանը: ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի օգնականը բարեփոխումների կյանքի կոչման գործում կարևորել է ՀՀ կառավարության, Սփյուռքի և ՄԱԿ-ի համապատասխան կառույցների համատեղ աշխատանքը, կապերի ընդլայնումն ու ներուժի իրացումը:

Կարապետյանն ընդգծել է, որ ՀՀ կառավարությունը պատրաստ է լսել ու քննարկել կամայական ոլորտի վերաբերյալ յուրաքանչյուր առաջարկություն: «Մենք կանգնած ենք ֆունդամենտալ բարեփոխումների առջև բոլոր ոլորտներում և մեր խնդիրն է առաջին հերթին բարձրացնել արդյունավետությունը: Մենք պատկերացնում ենք ուր ենք գնալու և ունենք կամք՝ մեր ծրագրերն իրականացնելու համար»,- ընդգծել է կառավարության ղեկավարը:

2017-ի հունվարի 12-ին Երևանում պաշտոնապես բացվեց ՀՀ կառավարության Ռազմավարական նախաձեռնությունների կենտրոնը: Կենտրոնի գաղափարը եղել է կառավարության ծրագրի մեջ ընդգրկված առանցքային թիրախներից մեկը, որ պետք է ձևավորել տնտեսության զարգացման երկարաժամկետ ռազմավարություն:

 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---