Թուրքիան ակնկալում է, որ ՌԴ-ն կփակի սիրիացի քրդերի գրասենյակը Մոսկվայում

Թուրքիան ակնկալում է, որ ՌԴ-ն կփակի սիրիացի քրդերի գրասենյակը Մոսկվայում

PanARMENIAN.Net - Անկարան ակնկալում է, որ Մոսկվան քայլեր կձեռնարկի սիրիացի քրդերի՝ «Ժողովրդավարական միություն» կուսակցության (PYD) գրասենյակը փակելու ուղղությամբ: Այդ մասին հայտարարել է Թուրքիայի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Հյուսեյն Մյուֆթուօղլուն:

«Մենք բոլոր մակարդակներում միշտ ասում ենք մեր գործընկերներին Ռուսաստանում, որ Քրդստանի աշխատավորական կուսակցությունն (ՔԱԿ) ու PYD-ն նույն կառույցն են: Ուստի, մենք ակնկալում ենք, որ Ռուսաստանը քայլեր կձեռնարկի Մոսկվայում գործող PYD գրասենյակը փակելու համար»,-ասել է Մյուֆթուօղլուն լրագրողներին Անկարայում, հայտնում է ՌԻԱ Նովոստին:

Մինչդեռ օրերս հայտնի դարձավ, որ ռուսական կողմն ու քրդական ջոկատները համատեղ պայքարի մասին համաձայնագիր են ստորագրել: Խմբավորման ներկայացուցիչը հայտարարել է, որ համաձայնագիրն ուժի մեջ է մտել մարտի 20-ին: ՌԴ Պն-ն Սիրիայի տարածքում քրդական ինքնապաշտպանական ջոկատների համար ուսումնական կենտրոն կստեղծի

Քրդերը վերահսկում են Սիրիայի հյուսիս-արևելքում և հյուսիս-արևմուտքում գտնվող տարածքները, որտեղ պայքարում են ահաբեկչական խմբավորումների դեմ: Վերջին շաբաթներին ջոկատները հարձակում են սկսել Ռաքքայի ուղղությամբ: Քրդերին սատարում են ամերիկյան ռազմական խորհրդականներ, ԱՄՆ-ն նաև զենք ու զրահատախենիկա է տրամադրում քրդերին:

Քրդական 2 անկլավի միացմանը Սիրիայի հյուսիսում խանգարում են Թուրքիայի զինվորականները և Սիրիայի ազատ բանակի ջոկատները, որոնք 2016-ի օգոստոսից «Եփրատի վահանը» գործողություն են իրականացնում Սիրիայի հյուսիսում: :

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---