Դեսպան. Իսրայելը ՀՀ հետ բաց ու զարգացած հարաբերություններ է ուզում![]() 23 մարտի 2017 - 16:33 AMT PanARMENIAN.Net - Իսրայելը ցանկանում է ՀՀ հետ ունենալ բաց ու զարգացած հարաբերություններ: Այդ մասին հայտարարել է Հայաստանում Իսրայելի նորանշանակ դեսպան Էլիյահու Յերուշալմին, որն իր հավատարմագրերն է հանձնել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին: Հայաստանում Իսրայելի նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Էլիյահու Յերուշալմիի նստավայրը Երուսաղեմում է: Նախագահը շնորհավորել է դեսպանին և ընդգծել, որ Հայաստանի իշխանությունները պատրաստ են սատարելու դեսպանի ջանքերը հայ-իսրայելական կապերի ամրապնդման ու զարգացման գործում: Սերժ Սարգսյանը նշել է, որ երկու ժողովուրդների դարավոր պատմական առնչությունները պարտավորեցնում են ակտիվացնել և նոր որակ հաղորդել միջպետական հարաբերություններին: Նախագահը կարևորել է վերջին շրջանում միջխորհրդարանական և հանրային հարաբերություններում նկատելի որոշակի աշխուժությունը: Դեսպան Էլիյահու Յերուշալմին նշել է, որ իր երկրի կառավարության ուղերձը, որով ժամանել է Հայաստան, այն է, որ Իսրայելը ցանկանում է Հայաստանի հետ ունենալ բաց ու զարգացած հարաբերություններ, և որպես դեսպան՝ կգործադրի ամեն ջանք այդ ուղերձը հնարավորինս արագ իրականացնելու համար: Ընդգծելով, որ Իսրայելում խորը ակնածանքով են վերաբերվում հայ ժողովրդին՝ Էլիյահու Յերուշալմին իր համար մեծ պատիվ է համարել ծառայել երկու հինավուրց ժողովուրդների բարեկամության ամրապնդմանն ու միջպետական հարաբերությունների զարգացմանը, հայտնում է նախագահի մամուլի ծառայությունը: Հանդիպմանն անդրադարձ է եղել տարբեր ոլորտներում հայ-իսրայելական փոխգործակցության ընդլայնման հնարավորություններին ու հեռանկարին: Զրուցակիցները մտքեր են փոխանակել տարածաշրջանային խնդիրների և զարգացումների շուրջ: Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |