Նոր Գեղիում պայթած թթվածնի կայանը ստուգած ԱԻՆ ՊՈԱԿ-ի ղեկավարի պարտականությունները դադարեցված են25 մարտի 2017 - 15:37 AMT PanARMENIAN.Net - Մարտի 24-ին Կոտայքի մարզի Նոր Գեղի-Լուսակերտ ավտոճանապարհին գտնվող «Շիրինյան եղբայրներ» ՍՊԸ-ին պատկանող թթվածնի լիցքավորման կայանում տեղի ունեցած պայթյունի առնչությամբ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Դավիթ Տոնոյանի հրամանով` «Տեխնիկական անվտանգության ապահովման պետական կարգավորման մասին» ՀՀ օրենքով և ՀՀ կառավարության 2006թ.-ի 488-Ն որոշմամբ սահմանված կարգով ստեղծվել է հանձնաժողով՝ պայթյունի պատճառները պարզելու նպատակով: Մինչ օրենքով սահմանաված ժամկետում պայթյունի պատճառների ի հայտ բերելու տեխնիկական անաչառ ու բազմակողմանի քննության ավարտը ՀՀ ԱԻ նախարարի հրամանով՝ նույն թթվածնային կայանում մարտի 6-ին փորձաքննություն իրականացրած և դրական եզրակացություն տված ՀՀ ԱԻՆ ‹‹Տեխնիկական անվտանգության ազգային կենտրոն›› ՊՈԱԿ-ի ղեկավար և փորձագիտական կազմի մի շարք աշխատակիցների՝ պարտականությունների կատարումը դադարեցվում է: 24-ին, ժամը 08:11-ին ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Նոր Գեղի-Լուսակերտ ավտոճանապարհին գտնվող թթվածնային կայանում տեղի էր ունեցել պայթյուն՝ փլուզումով, ինչի հետևանքով ներսում գտնվող աշխատակիցը հայտնվել էր փլատակներում: Ժամը 08:40-ին փրկարարները փլատակներում հայտնաբերել են կայանի աշխատակից, թթվածնային բալոնների լիցքավորող, Նոր Գեղի գյուղի բնակիչ՝ 1968 թ. ծնված Արմենակ Ազարյանի դին, իսկ Նոր Գեղի գյուղի Ուսանողական փողոցի թիվ 8 շենքի բնակարաններից մեկի բնակիչ՝ 1984 թ. ծնված Ա. Հ.-ը, բեկորային վնասվածքներով դիմել է ԲԿ և ստանալով համապատասխան բուժօգնություն՝ դուրս է գրվել: Ուշագրավ Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները Ամենաընթերցվողը բաժնում | Մեծ Բրիտանիայի քրիստոնյա առաջնորդները նամակով դիմել են կառավարությանը Հայոց ցեղասպանությունը ճանաչելու կոչով Սունակին ուղղված նամակում նաև անդրադարձ է կատարվում Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցած իրադարձություններին Փաշինյանին քրեական պատասխանատվության ենթարկելու պահանջով հաղորդումը դատախազությունում է Հաղորդումը կազմել են փաստաբան Արա Զոհրաբյանը և պահեստազորի գնդապետ Հայկ Նահապետյանը Փաստաբան․ Սուրեն Պետրոսյանին մեղադրանք չի առաջադրվել՝ պետք է որ ազատ արձակվի Լրանում է Պետրոսյանի ձերբակալման 72 ժամը Սանոսյանն ու Կոպիրկինը քննարկել են ՀԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկի շահագործման երկարաձգման հարցը Քննարկվել են նաև ենթակառուցվածքների զարգացման հարցեր |