Հայաստանը՝ աշխարհի 10 հնագույն երկրների ցանկում ըստ The Culture Trip-ի27 մարտի 2017 - 14:40 AMT PanARMENIAN.Net - Հայտնի The Culture Trip կայքը ներառել է Հայաստանն աշխարհի 10 հնագույն երկրների ցանկում: Հոդվածի հեղինակը նշում է, որ հայերը, հրեաների պես, հայտնի են իրենց մեծ սփյուռքով: Սակայն հայերը նաև իրենց երկիրն ունեն արդեն ավելի քան 2600 տարի, իսկ առաջին հիշատակումները նրանց մասին դասվում են մ.թ.ա VI դարին: «Հայաստանի մայրաքաղաք Երևանը հիմնվել է մ.թ.ա 782 թվականին: Հայերն առաջինն են քրիստոնեություն ընդունել որպես պետական կրոն 301թ. և մինչ օրս երկրի բնակչության մեծամասնությունը Հայ Առաքելական եկեղեցու հետնորդ է»,-ասվում է հոդվածում, հայտնում է «Նովոստի Արմենիան»: Նշվում է, որ հայերը և հրեաները ևս մեկ ընդհանրություն ունեն՝ երկու ժողովրդները ենթարկվել են ցեղասպանության: Հայաստանից բացի, աշխարհի 10 հնագույն երկրների թվում են՝ Հունաստանը, Չինաստանը, Պորտուգալիան, Ֆրանսիան, Ճապոնիան, Իրանը, Սան Մարինոն, Եթովպիան և Եգիպտոսը: The Culture Trip կայքն ավելի քան 5 մլն բաժանորդ ունի և մոտ 1,5 մլն հետևորդ համացանցում: Կայքը ներկայացուցչություններ ունի Լոնդոնում, Նյու Յորքում, Թել Ավիվում: Ուշագրավ Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները Ամենաընթերցվողը բաժնում | Սանոսյանն ու Կոպիրկինը քննարկել են ՀԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկի շահագործման երկարաձգման հարցը Քննարկվել են նաև ենթակառուցվածքների զարգացման հարցեր Փակվել է Աղդամի ռուս–թուրքական մշտադիտարկման կենտրոնը Կենտրոնը բացվել էր 2021–ի հունվարի 30-ին Թուրքիայի և ՌԴ-ի միջև ստորագրված հուշագրի հիման վրա ԱԳՆ․ ՀՀ և Ադրբեջանի ԱԳ նախարարների հնարավոր հանդիպման մասին կտեղեկացվի պայմանավորվածության դեպքում Բադալյանն ասել է, որ ՀՀ–ն կողմ է այն հարթակներին, որոնք իրապես միտված են հարատև խաղաղության հասնելուն Եվրախորհրդարանը կոչ է արել կասեցնել էներգետիկ գործակցությունը Բաքվի հետ և պատժամիջոցներ սահմանել Ադրբեջանի պաշտոնյաների դեմ Ասվում է, որ Ադրբեջանում շարունակվող մարդու իրավունքների խախտումներն անհամատեղելի են COP 29–ը ընդունող երկիր լինելու հետ |